Ինչպիսի փոփոխությունների են ենթարկվել ապրանքների գները․ վիճակագրական կոմիտեի տվյալներ
Լուրեր |
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2023թ. մայիսը 2022թ. մայիսի նկատմամբ) կազմել է 1.3%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է 1.8% գնանկում, տեղեկացնում են Վիճակագրական կեմիտեից։
2023թ. հունվար-մայիսին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.2% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 1.2% հավելաճ): Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. մայիսին ապրիլի համեմատ սպառողական գները նվազել են 2.2-1.4%-ով: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 1.7%-ով:
Սննդամթերքի գներ: 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 2.1%, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ 4.1% գնանկում: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. մայիսին ապրիլի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 5.2-3.5%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Գավառում):
Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 3.8%-ով: Պարենային հիմնական ապրանքախմբերի գների փոփոխությունները և ազդեցությունները սպառողական գների ինդեքսի վրա 2023թ. մայիսին։
Հնդկացորենի գինը 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ նվազել է 21.4%-ով, ոսպինը՝ 18.4%-ով, ալյուրինը՝ 10.4%-ով, ոլոռինը՝ 10,4%-ով, բրնձինը՝ 7.8%-ով, մակարոնեղենինը՝4.1%-ով, բլղուրինը՝ 3.6%-ով, լոբունը՝ 3.0%-ով, ձավարինը՝ 2.8%-ով, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար 2.8%, 3.8%, 3.2%, 3.4%, 1.5%, 1.6%, 2.5%, 0.9% և 0.5%-ով:
2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հացի՝ 0.2%, թարմ կաթի՝ 5.4%, պանրի՝ 7.8% գնաճ, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար 1.4%, 0.4%, 1.8% գնանկում:
Մարգարինի, կարագի և թռչնամսի գները 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ նվազել են 6.8%, 2.9% և 0.9%-ով, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ 1.2%, 1.2% և 0.3 %-ով: Ձվի գինը 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ աճել է 18.9%-ով, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ գրանցվել է 0.8% գնանկում:
2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ արևածաղկի բուսական յուղի գինը նվազել է 36.5%-ով, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ 4.1%-ով:
2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է գառան մսի՝ 0.7%, խոզի մսի՝ 9.5% գնանկում, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ 0.1% և 3.4% գնաճ: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ արձանագրվել է 6.6% գնանկում, իսկ 2023թ. ապրիլի համեմատ ՝ 1.6% գնաճ:
2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է ծխախոտային արտադրատեսակների 8.6%, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ 2.2% գնաճ: Բանջարեղենի ապրանքախմբում 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ արձանագրվել է 22.3%, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ 19.7% գնանկում: Բանջարեղենի գների փոփոխությունները 2021-2023թթ. հունվար-մայիսին նախորդ տարվա համապատասխան ամսվա նկատմամբ,% 1 Մրգի ապրանքախմբում 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ գներն աճել են 2.4%-ով, իսկ 2023թ. ապրիլի համեմատ գրանցվել է 4.6% գնանկում:
Ոչ պարենային ապրանքների գներ: 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 1.1 % գնաճ, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ 0.9% գնանկում:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. մայիսին ապրիլի համեմատ գրանցվել է ոչ պարենային ապրանքների 1.3-0.1% գնանկում, այդ թվում, գնանկման համեմատաբար բարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում: 2023թ. մայիսին ապրիլի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 0.5% և 1.1%-ով: 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 28.9% և 21.3%, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ՝ 16.2% և 9.6% գնանկում:
Ծառայությունների սակագներ: Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ սակագներն աճել են 4.7%-ով, իսկ 2023թ. ապրիլի համեմատ` 0.2%-ով:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. մայիսին ապրիլի համեմատ բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.1-0.3%-ով, այդ թվում, համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է Վաղարշապատ և Հրազդան քաղաքներում:
Մայրաքաղաքում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.2%-ով: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/01/20 22:00
Հունվարի 20-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և ,իջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/01/20 19:19
Հունվարի 20-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Հունվարի 20-ի բիզնես լուրերը
2026/01/20/ 22:00 -
Ավելի լավ աշխատանքային միջավայրի ձևավորումը սկսվում է «շնորհակալություն» ասելուց․ օգտակար խորհուրդներ
2026/01/20/ 21:00 -
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը` միջազգային հավաքների կենտրոն․ մարզահամալիրում տարեսկզբին մարզվում են 200-ից ավելի մարզիկներ
2026/01/20/ 20:30 -
Հունվարի 20-ի կարևոր լուրերը
2026/01/20/ 19:19 -
Քաղաքացիներն ապրիլի 15-ից հետո ՀՀ երկրորդ սերնդի թղթադրամները կարող են անվճար փոխանակել բանկերում և Կենտրոնական բանկում
2026/01/20/ 17:21 -
Թրամփը խոստացել է 200 % մաքսատուրքեր սահմանել ֆրանսիական գինու և շամպայնի նկատմամբ
2026/01/20/ 15:56 -
ՌԴ-ի դեմ պատժամիջոցների էական մասը կպահպանվի. հնարավոր ռիսկերը՝ ՀՀ տնտեսության համար. զեկույց
2026/01/20/ 15:45 -
ՀԴՄ կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և անկանխիկ գործառնությունների խախտման դեպքեր․ ՊԵԿ
2026/01/20/ 13:12 -
Կիբերոստիկանությունը զգուշացնում է․ Հայաստանում կրկին տարածվում է WhatsApp հաշիվների զանգվածային «գողությունը»
2026/01/20/ 12:53 -
18,3 տրիլիոն դոլար՝ մի քանի ձեռքերում․ անհավասարության վտանգավոր աճը աշխարհում
2026/01/20/ 12:44
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 20, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 20, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 19, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 19, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 18, 2026 Թ․