Ավելի վաղ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը հայտարարել էր, որ Բեռլինը նախատեսում է նվազեցնել Ռուսաստանից էներգիայի սպառումը զրոյի։
ABNews
Գերմանիայում գնաճը ապրիլին հասել է ռեկորդային 7,4 տոկոսի
Լուրեր | 2022/05/11 05:48

Գնաճը Գերմանիայում ապրիլին աճել է մինչև 7,4%, ինչը ռեկորդային ամենաբարձրն է պետության վերամիավորումից հետո: Այս մասին հաղորդվում է երկրի վիճակագրության դաշնային բյուրոյի (Destatis) մամուլի հաղորդագրությունում։
Նշվում է, որ սպառողական գներն ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 7,4%-ով։ «Գնաճը վերամիավորված Գերմանիայում երկրորդ ամիսն անընդմեջ հասել է նոր բարձրակետի», - ասել է Destatis-ի նախագահ դոկտոր Գեորգ Թիելը: Բյուրոն նշել է, որ մինչ այս մարտին գնաճը հասել էր 7,3 տոկոսի ՝ հիմնականում էներգակիրների գների աճի հետևանքով։ Նրանք կարծում են, որ Գերմանիայում ավելի նկատելի են դառնում ուկրաինական ճգնաժամի հետևանքները։
Բացի էներգակիրների գների բարձրացումից, թանկացել են նաև պարենային ապրանքները։ Ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գներն աճել են 8,6%-ով։ Ամսական կտրվածքով գներն աճել են 3.6%-ով։Գերատեսչությունն ընդգծել է, որ վերջին անգամ նախկին դաշնային տարածքում գնաճի նման բարձր մակարդակ գրանցվել է 1981 թվականի աշնանը, երբ նավթի գները նույնպես կտրուկ աճեցին Իրաքի և Իրանի միջև Ծոցի առաջին պատերազմի արդյունքում։
Ավելի վաղ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը հայտարարել էր, որ Բեռլինը նախատեսում է նվազեցնել Ռուսաստանից էներգիայի սպառումը զրոյի։
Ավելի վաղ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը հայտարարել էր, որ Բեռլինը նախատեսում է նվազեցնել Ռուսաստանից էներգիայի սպառումը զրոյի։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
