Վարչապետի ասուլիսը՝ պետության նոր հայեցակարգերի և տնտեսական ձեռքբերումների մասին
Լուրեր |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում նշեց, որ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենում խորը փոփոխություններ պետության և պետականության ընկալման մեջ: Նա ընդգծեց, որ այս փոփոխությունները հիմնված են «հայրենիքը պետությունն է» և «իրական Հայաստան» հայեցակարգերի վրա, որոնք հասարակության մեջ ավելի լայն տարածում են գտնում։
Փաշինյանը նշեց, որ այս հայեցակարգերի համաձայն, Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն ծառայում է իր քաղաքացիների բարեկեցության ապահովմանը՝ ներառելով անվտանգությունը, ազատությունը և արդարությունը որպես բարեկեցության անբաժանելի մասեր։ Նա հավելեց, որ այդ նպատակներին հասնելու հիմնական միջոցը պետական ինստիտուտների շարունակական զարգացումն ու դրանց վրա հիմնված համընդհանուր աշխատանքն է։
Խոսելով տնտեսության մասին՝ Փաշինյանը նշեց, որ 2018 թվականի հեղափոխությունից ի վեր Հայաստանի տնտեսությունը կայուն աճ է գրանցել։
«2024 թվականի հուլիսի տվյալներով, 2018 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ, աշխատողների թիվը Հայաստանում ավելացել է շուրջ 178 հազարով՝ հասնելով 750 հազարի։ Միջին աշխատավարձը 181 հազար դրամից աճել է մինչև 307 հազար դրամ, ինչը վկայում է տնտեսության կայուն զարգացման և ինքնիշխան պետության և նրա քաղաքացիների բարեկեցության ամրապնդման մասին», - ասաց Փաշինյանը։ Նա ընդգծեց, որ կրթության, ուսուցման և որակավորման բարձր մակարդակը կարևոր նախապայման է բարձր արդյունավետության և զարգացման համար։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ապրիլի 11-ի կարևոր լուրերը
2026/04/11/ 22:00 -
Թրամփը ներկայացրել է Վաշինգտոնում հաղթական կամարի նախագիծ
2026/04/11/ 16:51 -
Ֆրանսիան անցնում է Linux-ի՝ նվազեցնելու տեխնոլոգիական կախվածությունը
2026/04/11/ 16:46 -
Apple-ը զբաղեցրել է ամենավաճառվող սմարթֆոնների թոփ-10-ի կեսը
2026/04/11/ 16:41 -
ԱՄՆ-ը ռազմավարական պահուստից 8.5 մլն բարել նավթ կհատկացնի ընկերություններին
2026/04/11/ 16:39 -
Արհեստական բանականությունը ավելացնում է կիբեռ ռիսկերը․ ինչպես վերացնել սպառնալիքները
2026/04/11/ 15:27 -
Մի դրամի ուժի ապրիլ ամսվա շահառուն Դավիթբեկյան խաղեր ՀԿ-ն է
2026/04/10/ 22:23 -
Ապրիլի 10-ի կարևոր լուրերը
2026/04/10/ 22:15 -
Գրավիչ առաջարկներ ու հատուկ պայմաններ․ Armenian Leasing Company
2026/04/10/ 21:09 -
ԱրարատԲանկը Leasing EXPO 2026-ին՝ էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի հատուկ առաջարկով
2026/04/10/ 20:31
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԱրարատԲանկը Leasing EXPO 2026-ին՝ էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի հատուկ առաջարկով
Գրավիչ առաջարկներ ու հատուկ պայմաններ․ Armenian Leasing Company
Leasing Expo 2026. բոլոր սարքավորումները՝ մեկ հարթակում
Converse SME. Կոնվերս Բանկը բիզնեսի ընդլայնման աջակից
Doing Digital Forum 2026․ միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները