«Սեպուհ–1» հայկական ավտոգործարանի աշխատանքների դադարեցման պատճառները
Հայաստանում հավաքված կորեական ավտոմեքենաները ԵԱՏՄ շուկա արտահանվելու խնդիր ունեն։ Ընկերության առաջ ծառացած հարցերը քիչ չեն եղել նաև Հայաստանում։ Հայաստանում ժամանակավորապես դադարեցվել է կորեական մեքենաներ հավաքող «Սեպուհ-1» ընկերության գործարանի աշխատանքը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ընկերության սեփականատեր Ջանեզ Ավետյանը։ «Սպասում ենք, տեսնենք, թե Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ ինչպես են զարգանում, որովհետև մեր հիմնական շուկան պետք է Ռուսաստանը կամ ԵԱՏՄ երկրները լինեն։ Հիմա մտածում ենք` շարունակենք աշխատել, թե ոչ, որովհետև Հայաստանի շուկան շատ փոքր է սպառում ապահովելու համար, մեր ծախսը չի ծածկի»,– ասել է գործարարը։ Մանրամասները՝ այստեղ