ՀԹՀԱ անդամ թարգմանիչները նշեցին Թարգմանության միջազգային օրը
Լուրեր |
Սեպտեմբերի 30-ին ՀԹՀԱ-ն նախաձեռնել էր Թարգմանության միջազգային օրվան նվիրված բացառիկ միջոցառում, որը տեղի ունեցավ Երևանում՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում:
Փակ միջոցառման ընթացքում կայացավ «Թարգմանության բազմաձայնությունը․ ուսումնասիրելով թարգմանչի դերը» խորագրով պանելային քննարկումը: Քննարկմանը մասնակցեցին ՀԹՀԱ-ի անդամ համընթաց թարգմանիչներ Խաչատուր Ադումյանը, Քրիստինե Սողիկյանը, Վլադիմիր Տեր-Ղազարյանը և Ֆենյա Եփրեմյանը: Նրանք անդրադարձան թարգմանչության բարդ ու հետաքրքիր կողմերին, դժվար իրավիճակներում թարգմանչի հույզերի կառավարման մեթոդներին, էթիկական նորմերին ու ոլորտի խնդիրներին:
ՀԹՀԱ-ի քարտուղար Քրիստինե Սողիկյանը նշեց. «Այս կառույցն ի սկզբանե նպատակ է ունեցել հանրահռչակել թարգմանությունը՝ որպես մասնագիտություն և նաև տարածել այն չափորոշիչները, որոնք կան այս մասնագիտության մեջ, բացի դրանից՝ ամրապնդել էթիկական մոտեցումները և, առհասարակ, ապահովել թարգմանիչների համար բարեկեցությունն ու մասնագիտական չափորոշիչների պահպանումը»:
Միջոցառմանը մասնակցեցին հանրային, մասնավոր, հասարակական հատվածների, միջազգային կառույցների և ֆինանսաբանկային ոլորտի գործընկերներ: Հյուրերին սպասում էին անակնկալ նվերներ, իսկ գինեխմության շուրջ կազմակերպված մասնագիտական շփումները հավելյալ հնարավորություն ստեղծեցին համընթաց թարգմանիչների և շահագրգիռ կողմերի միջև երկխոսության համար:
Կազմակերպիչները հատուկ ընդգծեցին միջոցառման վայրի ընտրության կարևորությունը: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը ընտրվել էր մի քանի նպատակով՝ աջակցել մշակութային հաստատության պահպանմանն ու զարգացմանը, եւս մեկ անգամ հանրահռչակել հայի ստեղծագործ միտքը և ընդգծել կապը երաժշտության և թարգմանության միջև:
Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան հիմնադրվել է 2007 թվականին և ներկայումս միավորում է ավելի քան 20 բարձրակարգ համընթաց թարգմանչի։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 20:20
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
2026/05/07/ 20:20 -
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․