Հեռահաղորդակցական ընկերությունների վճարված հարկերի ցուցանիշները 2024թ. առաջին եռամսյակում
Լուրեր |
Հրապարակվել է ՀՀ 1,000 խոշոր հարկատու ընկերությունների 2024թ. հունվար-մարտ ամիսների ցուցակը, որտեղ ներկայացված են նաև Հայաստանի առաջատար հեռահաղորդակցական ընկերությունները։
Վիվա Արմենիան (նախկինում ՄՏՍ Հայաստան / Վիվա-ՄՏՍ) զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 8-րդ հորիզոնականը։ Ընկերությունը մուծել է 4.62 մլրդ դրամ հարկ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալն աճել է 54.67%-ով կամ 1.63 մլրդ դրամով։
Յուքոմը (Ucom) զբաղեցնում է խոշոր հարկ վճարողների ցուցակի 28-րդ հորիզոնականը։ 2024թ. հունվար-մարտին ընկերությունը մուծել է 1.89 մլրդ դրամ հարկ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալը նվազել է 44.79%-ով կամ 1.53 մլրդ դրամով։
31-րդ հորիզոնականում Տելեկոմ Արմենիան (Team Telecom Armenia, նախկինում Beeline) է: Ընկերությունը մուծել է 1.84 մլրդ դրամ հարկ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 18.46%-ով կամ 0.286 մլրդ դրամով։
ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ / OVIO (նախկինում Ռոստելեկոմ) ընկերությունը ցուցակի 280-րդ հորիզոնականում է։ Ընկերությունը մուծել է 251.09 մլն դրամ հարկ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալը նվազել է 42.52%-ով կամ 185.71 մլն դրամով։
Առաջատար 4 հեռահաղորդակցական ընկերության կողմից մուծվել է 8.6 մլրդ դրամ հարկ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 203.3 մլն դրամով կամ 2.42%-ով։
Վերոնշյալ հեռահաղորդակցական ընկերություններին բաժին է ընկնում 1,000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ընդհանուր ծավալի 2.22%-ը։ 2022թ. հունվար-դեկտեմբերի ցուցանիշը 2.20% էր։
Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 02/07/24 դրությամբ՝ 388.16 դրամ), ապա հեռահաղորդակցության ոլորտի առաջատարների կողմից մուծված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 22.16 մլն դոլար։
b24.am Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/16 19:19
Մարտի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքերի հետագա բարելավման քայլերը
2026/03/16/ 19:32 -
Մարտի 16-ի բիզնես լուրերը
2026/03/16/ 19:19 -
Ամունդի-Ակբա. գլոբալ ներդրումային շուկաների նոր կանխատեսումները
2026/03/16/ 19:13 -
IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավ
2026/03/16/ 18:42 -
Հայաստանում ադրբեջանական բենզինի ծավալը փոքր է երկրի ընդհանուր վառելիքային պաշարի համեմատ
2026/03/16/ 18:17 -
Հայկական դիզայնը՝ «Օսկար»-ի կարմիր գորգին
2026/03/16/ 18:14 -
Ծախսերի 50% վերադարձ խելացի անասնաշենքի կառուցման դեպքում
2026/03/16/ 18:09 -
Մեկնարկում է Ղարաբաղից տեղահանվածների ինքնազբաղվածության ծրագիրը
2026/03/16/ 18:07 -
Վայոց ձորի թեմի առաջնորդը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից
2026/03/16/ 18:06 -
Երևանում երկու փողոց անվանափոխվել է
2026/03/16/ 17:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին