2025 թվականին Հայաստանում բնապահպանական օրենսդրության խախտումների վերաբերյալ իրավապահ մարմիններին է հանձնվել 920 նյութ։
Ինչու է դա կարևոր. 2024 թվականի համեմատությամբ (երբ իրավապահներին էր փոխանցվել 684 նյութ) արձանագրվել է ցուցանիշների էական աճ՝ շուրջ 34.5%-ով։ Խախտումների թվով արդեն երկրորդ տարին անընդմեջ առաջատար եռյակը գլխավորում են անտառաշատ մարզերը՝ Տավուշը, Լոռին և Սյունիքը։
Բնապահպանական խախտումների աշխարհագրական բաշխվածությունը (2024-2025թթ.).
Ընդհանուր դինամիկան.
2024թ. 684 նյութ։
2025թ. 920 նյութ (աճը՝ 236 նյութով)։
Առաջատար մարզերը 2025 թվականին.
Տավուշ. 577 դեպք (գրեթե կրկնակի ավելի, քան 2024-ին)։
Լոռի. 210 դեպք։
Սյունիք. 46 դեպք։
Համեմատությունը 2024 թվականի հետ.
2024-ին ևս նույն եռյակն էր առաջատարը. Տավուշում արձանագրվել էր 242 դեպք, Լոռիում՝ 162, իսկ Սյունիքում և Գեղարքունիքում՝ 25-ական դեպք։


