ՀԷՑ-ի շուրջ զարգացումները կարող են Հայաստանին արժենալ միլիոններ. Sputnik
ՀՀ–ում օտարերկրյա ներդրումները ազգայնացման ենթակա չեն. Sputnik Արմենիայի հետ զրույցում այս հայտարարություն արեց ՀՀ ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը` անդրադառնալով ՀԷՑ–ի շուրջ ծավալված իրադարձություններին։ Ֆինանսների նախկին նախարարը համոզված է, որ ՀԷՑ–ի այսօրինակ «ազգայնացման» գործարքը միջազգային արբիտրաժային դատարանում բողոքարկելու դեպքում ընկերության սեփականատերերը լիարժեք հնարավորություն ունեն արդարության հասնելու և ՀՀ–ից հսկայական փոխհատուցում պահանջելու։ Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։ «Երբ պետական այրերը կիրառում են «ազգայնացում» տերմինը, ինձ մոտ տարակուսանք է առաջանում, քանի որ 1994թ–ին ընդունված «Օտարերկրյա ներդրումների պաշտպանության մասին» օրենքի 8-րդ հոդվածում սևով սպիտակի վրա գրված է, որ օտարերկրյա ներդրումները ՀՀ–ում ազգայնացման ենթակա չեն։ Նույն հոդվածի համաձայն` պետական մարմինները չեն կարող նաև բռնագրավել օտարերկրյա ներդրումները։ Իսկ առգրավումը միայն բացառիկ դեպքերում կարող է լինել, ընդ որում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով` արտակարգ դրության պայմաններում, դատարանի որոշմամբ և լրիվ փոխհատուցմամբ»,– արձանագրում է Արամյանը։ Նա հիշեցնում է, որ ՀԷՑ–ի մասնավորեցումը տեղի է ունեցել օտարերկրյա ներդրումներով, քանի որ ընկերության սեփականատերերը ոչ ռեզիդենտ մասնավոր անձինք են. 70 տոկոսը ռուսական ընկերություն է, 30-ը` կիպրական։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ՝ arm.sputniknews.ru *հոդվածը պատրաստելիս օգտագործվել է նաեւ ԱԲ Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: