ՀԷՑ-ի ներդրումային ծրագրերը շարունակվում են
Լուրեր |
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը շարունակում է բաշխիչ ցանցի վերազինմանն ու վերակառուցմանն ուղղված իր ներդրումային ծրագրերը:
Խոշոր ծրագրերից են Ծաղկաձորի, Սպիտակի ու Գյումրու ենթակայանների արդիականացումը: Մարզային ենթակայանների վերազինմանը կուղղվի ավելի քան 2 մլրդ դրամ:
Ընդհանուր առմամբ 8 տարիների ընթացքում՝ 2016-ից 2024 թվականներին, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը արդիականացրել և շարունակում է վերազինել էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքները:
ՀԷՑ-ը ժամանակակից սարքերով վերազինվելու համար այս ընթացքում ներդրել է ավելի քան 270 մլրդ դրամ:
Ծրագրի հիմնական ուղղություններն են՝
- հոսանքազրկումների միջին տևողության և հաճախականության ցուցանիշների պահպանմանը և մաշված սարքավորումների փոխարինմանն ուղղված ներդրումներ,
- թույլատրելի սահմաններից էլեկտրաէներգիայի լարման շեղման միջին տևողության և հաճախության կրճատմանն ուղղված ներդրումներ,
- նոր սպառողների միացմանը և բաշխիչ ցանցի զարգացման նպատակային ծրագրերի իրականացմանն ուղղված ներդրումներ,
- էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման ու վերահսկման համակարգի ներդրումներ և այլ ուղղություններ:
https://youtu.be/aNk_V_N4WIE
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է նաև ՀԷՑ-ի՝ առաջիկա տասը տարիների՝ 2024-2034 թվականների ներդրումային ծրագիրը, որի արժեքը 305, 424 մլն դրամ է: Այս գումարն ուղղվելու է ցանցերի վերազինմանն ու արդիականացմանը, ցանցին նոր սպառողների միացմանը, առևտրային հաշվառման համակարգի և սմարթ հաշվիչների ներդրմանը: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
-
Ժամանակավոր գործադիր տնօրենի հաստիքի թաքնված վտանգները
2026/05/10/ 15:00 -
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․