Այս զանգը բոլորից տարբեր է։ Այն դասի չի հրավիրում, չի ազդարարում դասամիջոցի սկիզբը։ Այս զանգը մանկության ու մեծ կյանքի միջև գծվող սահմանն է։ Եվ այսօր այն հնչում է հազարավոր շրջանավարտների համար ամբողջ Հայաստանում։
Երևանի Դանիել Վարուժանի անվան 89 հիմնական դպրոցում ենք, տիրող տոնական եռուզեռի պատճառը՝ Վերջին զանգն է։
Արցունք, ծիծաղ, գրկախառնություններ ու խոստումներ, որոնք սովորաբար հենց այս օրերին ամենաանկեղծն են դառնում։ Նրանցից յուրաքանչյուրն այսօր իր հետ տուն է տանում դպրոցական տարիների ամենաթանկ հուշերը՝ առաջին ուսուցչի ժպիտը, դասամիջոցների աղմուկը։
Այս տարի Հայաստանի դպրոցներում վերջին անգամ դպրոցական նստարանին են նստում ավելի քան 22 հազար տասներկուերորդցիներ և ավելի քան 39 հազար իններորդցիներ։
Եվ դպրոցն իր աշակերտներին պարզապես հրաժեշտ չի տալիս, այն ճանապարհում է դեպի մի կյանք, որտեղ արդեն յուրաքանչյուր զանգ իրենք են հնչեցնելու՝ բացելով նոր, պատասխանատու ու կարևոր դռներ։
ABNews
Հրաժեշտ դպրոցին․ Դանիել Վարուժանի անվան դպրոցում հնչեց վերջին զանգը
Լուրեր | 2026/05/22 17:53

Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/11/06 20:20
Նոյեմբերի 6-ի կարևոր լուրերը
1. ՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցըՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում (նոյեմբերի 11-ին) կարող է քննարկվել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը:Պանկինի պարզաբանումը. ՌԴ դիվանագետը նշել է, որ հարցի քննարկումը կախված կլինի անդամ պետությունն...

Լուրեր | 2026/11/06 19:19
Նոյեմբերի 6-ի բիզնես լուրերը
Տեղական լուրերՍԱՏՄ-ն վերահսկողական միջոցառումներ է սկսել կաթնամթերքի 11 ընկերություններում2026 թ. կաթնամթերքի արտադրություններում իրականացված 120 ստուգումների արդյունքում ՍԱՏՄ-ն կայացրել է կասեցման 25 որոշում: Բացի այդ, անկախ փորձաքննությամբ մանրէաբանական անհամապատասխանություններ արձանագրած 11 ընկերություններում սկսվել են վերահսկողական ստուգումներ:2027 թվականին հուշարձանների վերականգնման համար կհա...

Լուրեր | 2026/11/06 18:20
12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երկրորդ նիստում քննարկվել են նոր հայտնաբերված պատմամշակութային կառույցներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը և հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր։Քննարկման արդյունքում, հանձնաժողովի դրական եզրակացությունների հիման վրա, 12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ։Տեղական նշանակությ...

Լուրեր | 2026/11/06 18:19
Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը
Երևանում տեղի է ունեցել Հայաստանի Գյոթե ինստիտուտի (Goethe-Institut) նոր գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը, Գյոթե ինստիտուտի ֆինանսատնտեսական բաժնի տնօրեն Աննի Կիրմսեն և Հայաստանում Գյոթե ինստիտուտի տնօրեն Յան-Թագե Քյուհլինգը։Ինչու է դա կարևոր. Գյոթե ինստիտուտն առանցքային դերակատար...

