ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
ՀՀ պետական պարտքը՝ 5.3 տրլն դրամ
2026թ․ մարտի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 5,314,682.6 մլն դրամ, որից արտաքինը՝ 2.5 տրլն, ներքինը՝ 2.79 տրլն դրամ։
Կիբեռհանցագործությունների դեմ պայքարը՝ նոր քայլով
Արգելափակվել են +63 և +212 կոդերով ուղարկվող ֆիշինգային SMS-ները, ինչպես նաև մի շարք վտանգավոր դոմեններ։
ՀԴՄ խախտումներ՝ 143 մլն դրամ տուգանքով
Ապրիլին արձանագրվել է 448 խախտում, տուգանքների ընդհանուր չափը կազմել է շուրջ 143.1 մլն դրամ։
Սևանում բաց է թողնվել 120 հազար իշխանի մանրաձուկ
Կենսաբազմազանության միջազգային օրվա կապակցությամբ ծրագիրը շարունակվում է՝ մինչև տարեվերջ հասցնելով մինչև 1 մլն։
Խաղող վերամշակողների աջակցությունը՝ ավելի արագ
Բյուջետային երաշխիքների տրամադրումը կկրճատվի 14-ից մինչև 10 աշխատանքային օր։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ
Ֆրանսիան կրել է 6 մլրդ եվրոյի լրացուցիչ ծախս
Իրանի հակամարտության հետևանքով աճել են պետական պարտքի սպասարկման ծախսերը։
Վրաստանի տրանսպորտային միջանցքը՝ ակտիվացել է
Անցած ամիս գրանցվել է ավելի քան 43 հազար բեռնատար, բյուջե մուտք է եղել 15.2 մլն լարի։
Ռուսաստանի տնտեսության աճի կանխատեսումը՝ 1.3%
Եվրահանձնաժողովը ակնկալում է համեստ աճ՝ ներդրումների դանդաղ վերականգնմամբ։
ԱՄՆ-ը դեմ է Հորմուզում վճարների գանձմանը
Վաշինգտոնը անընդունելի է համարում նավերից վճարներ գանձելու Իրանի նախաձեռնությունը։

