Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management
Լուրեր |
Ryanair-ի բաժնետոմսերը նվազել են, երբ ընկերությունը հայտարարել է եռամսյակային շահույթի 46%-ով նվազման և ամռան ամիսներին սպասվածից ցածր ուղեվարձի մասին: Ավիաընկերությունը հայտնել է, որ առաջին եռամսյակում շահույթը կազմել է 360 միլիոն եվրո, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը զգալիորեն ավելի բարձր է եղել՝ 663 միլիոն եվրո:Ավիաընկերությունն այս ամռանը գործարկել է իր ամենամեծ՝ ավելի քան 200 նոր երթուղիներով և հինգ նոր բազաներով չվացուցակը: Ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը հուլիսի 22-ի դրությամբ կազմել է 97 ԱՄՆ դոլար:
SAP-ի բաժնետոմսերն աճել են 7%-ով՝ հասնելով երբևէ ունեցած ամենաբարձր ցուցանիշին, երբ Եվրոպայի խոշորագույն ծրագրային ապահովման համակարգեր արտադրողը հայտնել է սպասվածից ավելի բարձր եռամսյակային եկամուտի մասին:Գերմանական ընկերության եկամուտը, որի ծրագրակազմն օգտագործվում է հաշվապահությունից մինչև մատակարարման շղթայի կառավարում իրականացնելու համար, աճել է 10%-ով՝ հասնելով 8.29 մլրդ եվրոյի` պայմանավորված բիզնեսի պլանավորման իր ծրագրի նկատմամբ առկա մեծ պահանջարկով: Ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը հուլիսի 22-ի դրությամբ կազմել է 200 ԱՄՆ դոլար:
Comcast մեդիա ընկերության բաժնետոմսերը նվազել են մոտ 6.5%-ով՝ կազմելով 38.5 ԱՄՆ դոլար մեկ բաժնետոմսի դիմաց, երբ ընկերությունը հաղորդել է երկրորդ եռամսյակի արդյունքների մասին: Ընկերության 26.69 մլրդ դոլար եկամուտը 3%-ով պակաս է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից և էապես զիջում է վերլուծաբանների 30.02 մլրդ դոլարի կանխատեսումներին:Երկրորդ եռամսյակի հիասթափեցնող եկամուտը պայմանավորված է թերի բովանդակությամբ և որոշ ոլորտների ցածր վաճառքներով. 11%-ով նվազել են թեմատիկ զվարճանքի կենտրոնների վաճառքները և 27%-ով՝ ստուդիաների վաճառքները: Հուսադրող հատվածը հոսքային ծառայությունն է՝ Peacock-ը: Սթրիմինգի բաժանորդները աճել են 38%-ով՝ հասնելով 33 միլիոնի:
UPS-ի (United Parcel Service-ի) բաժնետոմսերը նվազել են ավելի քան 13%-ով՝ հասնելով 2020 թվականից ի վեր իրենց ամենացածր մակարդակին. պատճառը բեռնափոխադրողի երկրորդ եռամսյակի հրապարակած շահույթի ցուցանիշն է, որն ավելի պակաս է, քան վերլուծաբաններն ակնկալում էին:Առաքումներից ստացված եկամուտը ցածր է՝ պայմանավորված համաճարակից հետո պահանջարկի որոշակի հետընթացով: Ընկերության շահույթը նվազել է 32%-ով՝ կազմելով 1.41 մլրդ դոլար. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքը եղել է 2.08 մլրդ դոլար: UPS-ի մեկ բաժնետոմսի արժեքը հուլիսի 25-ի դրությամբ կազմում է 127 ԱՄՆ դոլար:
ԴԻՄԵՔ ՄԵԶ՝
Limitlessam.com
[email protected]
+374 11 888 118
Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:
Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Եվրամիության բնակչությունը կարող է նվազել մոտ 53 մլն-ով մինչև 2100 թվականը
2026/04/17/ 13:47 -
Փարիզում մեկնարկել է Հորմուզի նեղուցի անվտանգությանը նվիրված միջազգային տեսակոնֆերանս
2026/04/17/ 12:47 -
BRAND: AGHVORIK
2026/04/17/ 11:52 -
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հայտնի են հասցեները
2026/04/17/ 11:44 -
ԱԺ նախագահը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ
2026/04/17/ 11:42 -
Արդար, թափանցիկ և թվային ապագա․ ՊԵԿ նախագահը հանդիպել է հարկ վճարողների հետ
2026/04/17/ 11:22 -
ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի դեմ «Տնտեսական զայրույթ» գործողության մեկնարկի մասին
2026/04/17/ 11:19 -
ԵՄ-ը պատրաստվում է ընդունել ՌԴ դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
2026/04/17/ 11:15 -
Ապրիլի 18-ին Հայաստանում կանցկացվեն միջոցառումներ՝ նվիրված հուշարձանների միջազգային օրվան
2026/04/17/ 11:09 -
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
2026/04/17/ 10:32
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ․
Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում
Սևանում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ԿԲ ցուցահանդեսը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․