ABNews
Ռուսաստան-Իսրայել. ճգնաժա՞մ հարաբերություններում, թե՞ էմոցիոնալ պոռթկումներ 02:09
Լուրեր | 2022/05/11 08:31

Ռուս-ուկրաինական ճգնաժամի խորացման պայմաններում չեզոքություն պահելը գնալով ավելի ու ավելի բարդ է դառնում: Եթե Մոսկվայի համար այդ չեզոքությունը միանգամայն ընդունելի է, Կիևում իրենց միջազգային գործընկերներից ակնկալում են ավելին:
Վերջին օրերին Իսրայելի և Ռուսաստանի միջև ամենալուրջ սկանդալն առաջացրել էր Ուկրաինայում Ռուսաստանի գործողության համատեքստում Լավրովի հայտարարությունը Հիտլերի՝ հրեական արմատներ ունենալու մասին: Այս դիվանագիտական սկանդալը հարթվեց միայն Ռուսաստանի նախագահի կողմից Լավրովի խոսքերի համար ներողություն խնդրելուց հետո:
Երկկողմ հարաբերությունները փչացնելն այսօր ձեռնտու չէ ո՛չ Մոսկվային, ո՛չ Թել-Ավիվին: Ռուսաստանի համար այսօր Արևմուտքի կողմից իրականացվող իր միջազգային մեկուսացման քաղաքականության պայմաններում կարևոր է թույլ չտալ որոշակի չեզոքություն կամ ոչ կոշտ դիրքորոշում ընդունած երկրների քաղաքական գծի փոփոխություն, իսկ Թել-Ավիվի համար Ռուսաստանի հետ համագործակցությունն ունի անվտանգային նշանակություն:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
