- ՀՀ տնտեսական ակտիվության աճի տեմպը, թեև փոքր-ինչ արագացել է, մնում է ցածր մակարդակում։ Տնտեսական ակտիվության աճը ՀՀ-ում բավական ցածր է 2025 թվականին՝ հունվար-ապրիլին կազմել է շուրջ 4.4%, ինչը պայմանավորված է այն փաստով, որ նախորդ տարիների բարձր աճ ապահովող գործոնները չեզոքացել են, և նոր գործոններ դեռևս չեն ձևավորվել։ Նման զարգացումների պայմաններում աճի տեմպը կմնա ցածր մակարդակում։
- Արտահանման ցուցանիշներում վերականգնման միտումներ չեն նկատվում։ Ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման ցուցանիշները էականորեն նվազում են տարեսկզբից։ Նվազման հիմնական գործոնը նախորդ տարվա ոսկու վերաարտահանման ծավալների նվազումն է, սակայն մնացած ապրանքախմբերի մասով նույնպես արտահանման աճին էականորեն նպաստող գործոններ չկան, ինչի արդյունքում ընդհանուր աճի տեմպը մնում է ցածր մակարդակում։
- Վարկերի աճի տեմպը շարունակում է մտահոգիչ մնալ։ Հատկապես բնակչությանն ուղղվող՝ հիփոթեքային և սպառողական վարկերը, աճում են բարձր տեմպով՝ էականորեն գերազանցելով ինչպես տնտեսական ակտիվության աճի տեմպին, այնպես էլ աշխատավարձերի և արտաքին դրամական փոխանցումների աճի տեմպին։ Բնակչության եկամուտների համեմատ պարտավորությունների էական բարձր աճը կարող է հետագայում ֆինանսական համակարգի համար ռիսկեր առաջացնել։
ABNews
ՀՀ տնտեսական ակտիվության աճի տեմպը մնում է ցածր մակարդակում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Լուրեր | 2025/05/28 05:12

Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/10/20 20:20
Հոկտեմբերի 20-ի կարևոր լուրերը
1. Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահԵրևանում պաշտոնապես մեկնարկած ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) բացման լիագումար նիստում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահ:Հանձնառություն. Նախարարը հայտարարել է, որ ստանձնում է այս պատասխանատվությունը բոլոր կողմերին անաչառ ծառայելու և յուրաքանչյուր մասնակցի...

Լուրեր | 2026/10/20 19:19
Հոկտեմբերի 20-ի բիզնես լուրերը
Տեղական լուրերԱռաջարկվում է թոշակառուների հետվճարի ծրագիրը շարունակել ևս 3 տարովԱռաջարկվում է մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգել կենսաթոշակի ու նպաստի քարտերով անկանխիկ գործարքներից մինչև 10,000 դրամ հետվճար տրամադրելու ծրագիրը: Հոկտեմբերի դրությամբ ծրագրից արդեն օգտվել է 572,590 մարդ (միջին ամսական հետվճարը՝ շուրջ 8,150 դրամ):Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 8%-ով՝ չն...

Լուրեր | 2026/10/20 17:28
Կիբեռհանցագործության դեմ պայքարն ընդհանուր առաջնահերթություն է ԱՄՆ–ի և Հայաստանի համար. ԱՄն դեսպանություն (տեսանյութ)
Կիբեռհանցագործության դեմ պայքարն ընդհանուր առաջնահերթություն է Միացյալ Նահանգների և Հայաստանի համար։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։«Առաջատար տեխնոլոգիաների, մասնագիտացված սարքավորումների և ամերիկյան փորձագիտական աջակցության միջոցով Միացյալ Նահանգներն օգնում է Հայաստանի իրավապահ մարմիններին՝ ամրապնդելու քննչական կարողությունները, պայքարելու անդրազգային կիբեռհան...

Լուրեր | 2026/10/20 17:09
2,78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում. ԲԸՏՄ
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում: Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից:Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Գեղարքունիքի և Լոռու մարզերում արձանագրել են բնապահպանական օրենսդրության պահանջների խախտումներ։Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրում «ՄԵՐ ՔԱՐԵՐ» ՍՊԸ-ն ընդերքօգտագործման իրավունքով իրեն պատկանող «Մարտունու բազալ...

