ՀՀ կապի օպերատորների հարկային պարտավորությունների փոփոխությունները՝ 2024թ. առաջին եռամսյակում
Լուրեր |
ՀՀ կապի երեք օպերատորներ Յուքոմ-ը, Թիմ Տելեկոմ Արմենիան-ն եւ Վիվա Արմենիա-ն 2024թ. հունվար-հունիս ամիսներին պետական բյուջե են վճարել 18.76 մլրդ դրամի հարկ, ինչը 7.1%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վերջինների կողմից պետական բյուջե է վճարվել 20.19 մլրդ դրամի հարկ):
ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկի համաձայն՝ կապի օպերատորների շրջանում ամենախոշոր հարկատուն Վիվա ապրանքանիշը ներկայացնող «Վիվա Արմենիա» ընկերությունն է: Այն 2024թ. երկրորդ եռամսյակի տվյալներով պետբյուջե է վճարել 10.7 մլրդ դրամի հարկ, ինչը 31․3%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Խոշոր հարկատուների ցանկում ընկերությունը 2024թ. երկրորդ եռամսյակի տվյալներով զբաղեցրել է 7-րդ տեղը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 13-րդ տեղի փոխարեն:
Ոլորտի մյուս խոշոր հարկատուն «Յուքոմ» ընկերությունն է՝ 4.34 մլրդ դրամ հարկերի ծավալով: Ընկերության վճարած հարկերը նվազել են 36.7%-ով, եւ այն ընդհանուր հարկատուների ցանկում 18-րդից դարձել է 30-րդը:
Խոշորագույն հարկատուների ցանկում երրորդը Թիմ Տելեկոմ Արմենիա ապրանքանիշը ներկայացնող «Տելեկոմ Արմենիա» ընկերությունն է (39-րդ տեղ 25-րդի փոխարեն), որն ընդհանուր առմամբ պետբյուջե է վճարել 3.7 մլրդ դրամ հարկ, ինչը 28.2%-ով պակաս է 2023թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
1000 խոշոր հարկատուների ցանկում ինտերնետ մատակարարներից ընդգրկվել է նաեւ «OVIO» ապրանքանիշով գործող «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունը (230-րդ տեղ՝ 150-ի փոխարեն, 0.69 մլրդ դրամ, անկում՝ 35.4%): Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Հրապարակվել են ընտրողների ռեգիստրի 30-րդ օրվա տվյալները
2026/05/08/ 16:45 -
ԱՄՆ-ը Իրանից պատասխան է ակնկալում
2026/05/08/ 16:43 -
ԱՄՆ-ի և Չինաստանի ԱԲ դիվանագիտություն. մրցակցություն և համագործակցություն
2026/05/08/ 16:23 -
Դեպի Երևան թռիչքների զանգվածային չեղարկումներ են
2026/05/08/ 16:19 -
Մի դրամի ուժը՝ «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին
2026/05/08/ 15:54 -
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
2026/05/08/ 15:45 -
Wildberries-ը հայտնում է ապրանքների՝ Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասին
2026/05/08/ 15:35 -
Մեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը (տեսանյութ)
2026/05/08/ 14:27 -
Հանտավիրուսը տարածվում է․ ինչ իրավիճակ է Հայաստանում
2026/05/08/ 14:07 -
ԿԲ-ն հաստատել է 2025 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ եզրակացությունը
2026/05/08/ 14:02
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․