Մեծ Յոթնյակի և ԲՐԻԿՍ-ի երկրների իրական ՀՆԱ-ների աճի կանխատեսումները 2024 թվականի համար
Լուրեր |
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հրապարակել է 2024 թվականի համար իրական համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի իր կանխատեսումները, և թեև կանխատեսվում է, որ ՀՆԱ-ի համաշխարհային աճը կմնա կայուն 3,2%-ի մակարդակում, տարբեր խոշոր երկրների կանխատեսումները նվազում են:
Ըստ ԱՄՀ-ի 2024 թվականի Համաշխարհային տնտեսական կանխատեսումների 2024 թվականին «Մեծ Յոթնյակի» և ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների և Սաուդյան Արաբիայի, որը դեռ քննարկում է դաշինքին միանալու հրավերը, իրական ՀՆԱ-ի աճի կանխատեսումները հետևյալն են.
«Մեծ Յոթնյակ»-ի (G7) երկրներից ԱՄՆ-ն կունենա 2.7% աճ, Կանադան՝ 1.2%, Ճապոնիան՝ 0.9%, ինչը 1 միավորով ցածր է 2023-ի ցուցանիշից, Ֆրանսիան և Իտալիան՝ 0.7%, Մեծ Բրիտանիան՝ 0.5% և Գերմանիան՝0.2%։
ԲՐԻԿՍ-ի (BRICS) անդամ երկրներից Հնդկաստանը կունենա 6.8% աճ, Չինաստանը՝ 4.6%, ԱՄԷ-ն՝ 3.5%, Իրանը՝ 3,3%, Ռուսաստանը՝ 3,2%, Եգիպտոսը՝ 3,0%, Սաուդիան Արաբիան՝ 2,6%, Բրազիլիան՝ 2,2%, Հարավային Աֆրիկան՝ 0,9% և Եթովպիան՝ 6,2%:
ԲՐԻԿՍ-ի կողմից հրավիրված կամ անդամ միայն երեք երկրներ՝ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Հարավային Աֆրիկան, 2024 թվականին ՀՆԱ-ի իրական աճի կանխատեսվող ավելի բարձր տեմպեր ունեն, քան նախորդ տարի:
«Մեծ Յոթնյակի» և ԲՐԻԿՍ-ի երկրների մեծամասնության համար կանխատեսվում է, որ 2024-ին ավելի դանդաղ աճ կունենան 2023-ի համեմատ:
Կանխատեսվում է, որ Չինաստանը և Հնդկաստանը կպահպանեն համեմատաբար բարձր աճի տեմպերը 2024 թվականին, սակայն նախորդ տարվա համեմատ Չինաստանն աճում է 0,6 տոկոսային կետով ավելի դանդաղ, մինչդեռ Հնդկաստանը 1 տոկոսային կետով ավելի դանդաղ է։
Մյուս կողմից, «Մեծ Յոթնյակի» չորս երկրներ նախատեսում են աճ ավելի արագ տեմպերով, քան անցյալ տարի:
Աղբյուր՝ b24.am Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/13 22:00
Մարտի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/13 19:19
Մարտի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
2025-ի 1000 խոշոր հարկատուները. ՊԵԿ տվյալներ
2026/03/15/ 10:56 -
Մարտի 14-ի կարևոր լուրերը
2026/03/14/ 21:59 -
Մարտի 13-ի կարևոր լուրերը
2026/03/13/ 22:00 -
Մարտի 13-ի բիզնես լուրերը
2026/03/13/ 19:19 -
Ներդրումային առաջարկ կանանց համար
2026/03/13/ 18:31 -
Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ
2026/03/13/ 17:02 -
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
2026/03/13/ 16:40 -
Հայաստանը՝ միջազգային ներդրողների ռադարում․ Ամերիաբանկը՝ որպես LFG-ի մաս, Լոնդոնի ֆոնդային բորսայում
2026/03/13/ 16:38 -
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
2026/03/13/ 16:17 -
Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ»
2026/03/13/ 16:08
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին