Մակրոտնտեսական զարգացումները և շուկայական տենդենցները դեկտեմբերի 26-ի դրությամբ
Լուրեր |
1. Շուկայի տենդենցներ
Համաշխարհային ինդեքսներ
ԱՄՆ շուկայում չորեքշաբթի օրը առևտուր չի իրականացվել՝ Կաթոլիկ Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ:
• Nikkei 225` + 1,39% (39578)
• KOSPI` - 0,07% (3395,67)
Ապրանքային շուկաներ
• Ոսկի`$2625,0 /ունցիա
• Brent նավթ`$73,6/ բարել
• WTI նավթ՝ մոտ $70,1/բարել
2. Մակրոտնտեսություն
Ըստ «Ռոսստատ»-ի տվյալների՝ 2024 թվականի նոյեմբերին Ռուսաստանում բնական գազի արդյունահանումը կազմել է 61,7 մլրդ մ³, ինչը 6%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ընդհանուր առմամբ, 2024 թվականի առաջին 11 ամիսների ընթացքում գազի արդյունահանումը կազմել է 620,5 մլրդ մ³՝ տարեկան 8% աճով։
Ռուսաստանի Դաշնությունում արդյունաբերական արտադրության ծավալն 2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին աճել է 4,3%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Միայն նոյեմբեր ամսվա արդյունքներով աճը կազմել է 3,7%՝ տարեկան կտրվածքով։
3. 2024 թվականի արդյունքներով անհատական համակարգիչների (ԱՀ) և պլանշետների համաշխարհային մատակարարումները, ըստ International Data Corporation հետազոտական ընկերության, կաճեն 3.8%-ով՝ հասնելով 403.5 մլն միավորի։
Ընդ որում, սեղանի համակարգիչների, նոութբուքների և աշխատասեղանային կայանների վաճառքը կաճի ընդամենը 0.8%-ով՝ նախորդ տարվա համեմատ, իսկ պլանշետների շուկան կարձանագրի ավելի նշանակալի աճ՝ 9.8%։ 2025 թվականին մասնագետները կանխատեսում են ԱՀ շուկայի 4.3% տարեկան աճ։
4. Visa-ի վերլուծական ստորաբաժանման Retail Spend Monitor զեկույցի համաձայն՝ ԱՄՆ-ում նոյեմբերի 1-ից սկսած 7 շաբաթվա ընթացքում մանրածախ վաճառքները աճել են 4.8%-ով՝ տարեկան կտրվածքով։ Նույն ժամանակահատվածում առցանց վաճառքները աճել են 7.1%-ով՝ նախորդ տարվա համեմատ։
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․