Ի՞նչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում
Լուրեր |
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է քաղաքացիներին, որ 2025 թվականի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի գործընթացում կլինեն մի քանի փոփոխություններ, որոնք վերաբերելու են, բացառապես, 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերին, իսկ մինչ այդ հիփոթեքային վարկ ստացած շահառուներին փոփոխությունները չեն վերաբերի։
Ի՞նչ փոփոխություն է լինելու
2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի հնարավորությունը չի գործի, եթե անշարժ գույքը գտնվում, կառուցվում կամ կառուցվելու է Երևան քաղաքի վարչական տարածքում։ Փոխարենը՝ ծրագիրը կշարունակի գործել մարզերում։
Կարևոր է իմանալ
Մինչև 2022 թվականի հունվարի 1-ը ստացված շինարարության թույլտվությունների հիման վրա Երևան քաղաքի վարչական տարածքում կառուցված կամ կառուցվող բնակարաններ ձեռք բերելու դեպքում՝ եկամտային հարկի վերադարձից կարող են օգտվել նաև այն շահառուները, որոնք հիփոթեքային վարկը ստացել են 2025 թվականի հունվարի 1-ից հետո։
Օրինակ, եթե 2025 թվականի հունվարի 1-ից հետո հիփոթեքային վարկով շահառուն ձեռք բերի բնակարան Երևան քաղաքի վարչական տարածքում, ապա կարող է օգտվել եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից, եթե այդ անշարժ գույքի շինարարության թույլտվությունը ստացված լինի մինչև 2022 թվականի հունվարի 1-ը։
Ի՞նչ փոփոխություն է լինելու
Մեկ այլ փոփոխությամբ՝ եկամտային հարկի վերադարձի ծրագրի շահառուներին 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկի գծով եռամսյակային պարբերականությամբ վերադարձվող եկամտային հարկի գումարը չի կարող գերազանցել 750 հազար դրամը։
Կարևոր է իմանալ
Մինչև 2025 թվականի հունվարի 1–ը ստացված հիփոթեքային վարկերի գծով շահառուներին, եռամսյակային պարբերականությամբ, կշարունակվի վերադարձվել առավելագույնը 1,5 մլն դրամ։
ՊԵԿ-ը քաղաքացիներին նաև հիշեցնում է, որ ՀՀ մարզերում հիփոթեքային վարկով կառուցապատողից բնակարան (կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն) ձեռք բերելիս կամ անհատական բնակելի տուն կառուցելիս պետք է հաշվի առնել, որ եկամտային հարկը ՉԻ վերադարձվի՝
- 2027 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի վարչական տարածքներում։
- 2029 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է վերը չնշված՝ Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի, մարզերի վարչական տարածքներում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
«Աստված ձեզ դատավոր». Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը՝ Բաքվի բանտից
2026/05/07/ 14:56 -
Հանքարդյունաբերություն և զբոսաշրջություն․ հակասությո՞ւն, թե՝ համադրություն
2026/05/07/ 14:09 -
Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնման ժամկետների մասին ոչինչ ասել չեմ կարող․ վարչապետ
2026/05/07/ 14:07 -
Մայիսի 9-ին չեմ մեկնի Ռուսաստան. վարչապետ
2026/05/07/ 14:02 -
Արարատ Միրզոյանը պարգևատրվել է Պատվո լեգեոնի Մեծ սպայի շքանշանով
2026/05/07/ 13:38 -
Հայաստանում մի շարք ընկերություններ ազատվել են ներմուծման մաքսատուրքերից
2026/05/07/ 12:20 -
Պենտագոնը 500 մլն դոլար է ներդնում AI-ի մեջ. Scale AI-ն կդառնա ԱՄՆ ռազմական տվյալների գլխավոր մշակողը
2026/05/07/ 12:18 -
Կառավարությունը 684 մլն դրամ է հատկացրել «Concours Mondial de Bruxelles – 2026»-ի համար
2026/05/07/ 12:00 -
Հայաստանում խստացվել են ռազմական արտադրանքի շրջանառության ոլորտի պահանջները
2026/05/07/ 11:57 -
ՆԳՆ-ում ամփոփել են 2026 թ․ առաջին եռամսյակի վերահսկողության արդյունքները
2026/05/07/ 11:29
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն