Նոյեմբերի 26-ի տնտեսական լուրերը
Լուրեր |
1. QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կրճատվում է
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է, որ տոմսային համակարգի անխափան աշխատանքի ապահովման նպատակով QR ուղետոմսերի վավերականության ժամկետը սահմանվել է 7 օր։ Նշվում է նաև, որ բանկային քարտերով վճարումների գործարկումը մոտենում է ավարտին, և շուտով կիրականացվեն համապատասխան փորձարկումներ։
2. ՊԵԿ-ը բացահայտել է ստվերային շրջանառության դեպքեր
Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է շուրջ 260 միլիոն դրամի ստվերային շրջանառության դեպք։ Սննդամթերքի առևտրով զբաղվող ընկերության բացահայտումից հետո պետական բյուջե լրացուցիչ վճարումներ են ապահովվել՝ ներառյալ ավելացված արժեքի հարկ և շահութահարկ։
3. Գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորում 2025-ից
Կառավարությունը 2025 թվականի հունվարից կսուբսիդավորի կարկուտի հետևանքով տուժած գյուղատնտեսների վարկերը։ Օժանդակությունը կտրվի այն տնտեսվարողներին, որոնց մշակաբույսերը կամ տնկարկները կրել են 50-100% վնաս։ Սուբսիդավորման վերջնաժամկետը 2025 թվականի մայիսն է։
4. Տնտեսական ակտիվության աճ Հայաստանում
2024 թվականի հունվար-հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 8.1%-ով։ Առևտուրը, արդյունաբերությունը, շինարարությունը և ծառայությունների ոլորտը ապահովել են այդ աճը՝ համապատասխանաբար 18.8%, 11.7%, 15.5% և 5.5% ցուցանիշներով։
5. Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալները
Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2024-ի առաջին 10 ամիսներին կազմել է 26.2 միլիարդ ԱՄՆ դոլար։ Ներմուծումն ու արտահանումն ապահովել են համապատասխանաբար 14.7 և 11.5 միլիարդ դոլար ծավալ։
6. Թրամփի նոր առաջարկած տուրքերը՝ մեքսիկական և կանադական ապրանքների վրա
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է 25% տուրքերի սահմանման մասին մեքսիկական և կանադական ապրանքների համար՝ նպատակ ունենալով պայքարել անօրինական միգրացիայի և թմրանյութերի մաքսանենգության դեմ։
7. Telegram-ի թվային ակտիվների աճը
Telegram-ի թվային ակտիվների արժեքը 2024-ի առաջին կիսամյակում աճել է մինչև 1.3 միլիարդ դոլար։ Հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում Telegram-ի եկամուտը հարկումից հետո կազմել է 335 միլիոն դոլար, մինչդեռ ամբողջ 2023-ին 342 միլիոն դոլար է եղել: Փաստաթղթերի համաձայն՝ անանուն կողմի հետ գործարքից ստացվել է 225 միլիոն դոլար:
8. Վրաստանի հաջողությունները հանքային ջրի արտահանումում
Վրաստանը 2024-ի հունվար-հոկտեմբերին հանքային ջրի արտահանումից վաստակել է 143.5 միլիոն դոլար։ Ռուսաստանը մնում է արտահանման հիմնական շուկան, որին հաջորդում են Ղազախստանը, Ուկրաինան, Ուզբեկստանը և Լիտվան։
9. Նոր նշանակումներ ՊԵԿ-ում
Ռուստամ Բադասյանին ՊԵԿ նախագահի պաշտոնում կփոխարինի 33-ամյա Էդուարդ Հակոբյանը, որը մինչ այժմ զբաղեցնում էր ֆինանսների փոխնախարարի պաշտոնը: Հակոբյանը մասնագիտությամբ մակրոտնտեսագետ է և 2016 թվականից աշխատել է ֆինանսների նախարարությունում: Նա ղեկավարել է մակրոտնտեսական վարչության աշխատանքները և դարձել վարչության պետ, այնուհետև՝ փոխնախարար:
https://youtu.be/IUVoMVELydU Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 20:20
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
2026/05/07/ 20:20 -
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․