Մայիսի 26-ի բիզնես լուրերը
Լուրեր |
ՀՆԱ-ի աճում առաջատար է ծառայությունների ոլորտը
2025 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի համախառն ներքին արդյունքն աճել է 5.2%-ով։ Ըստ Եվրասիական զարգացման բանկի՝ այդ աճում հիմնական ներդրողը ծառայությունների ոլորտն է։ Սա գերազանցում է 2025-ի պետական բյուջեով նախատեսված 5.1% տնտեսական աճի կանխատեսումը։
Անվճար երթուղի դեպի Կենդանաբանական այգի
Երևանի կենդանաբանական այգին շաբաթ, կիրակի և տոն օրերին հասանելի է անվճար ավտոբուսային երթուղով՝ մետրոյի «Երիտասարդական» կայարանից։ Այգում այս պահին ընթանում են ենթակառուցվածքների և ճեմուղիների բարեկարգման աշխատանքներ, արդիականացվել են ազատավանդակները, և շուտով կցուցադրվեն նոր կենդանատեսակներ։
559 ՀԴՄ խախտում ապրիլին՝ 270 մլն դրամ տուգանք
Ապրիլ ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 559 դեպք, որոնց հետևանքով հաշվարկվել է 270.3 մլն դրամի տուգանք։ Դրանցից 18 հարկ վճարողների նկատմամբ կիրառվել է ավելի քան 1 մլն դրամի տուգանք՝ ընդհանուր 106.54 մլն դրամի չափով։
Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4.4%-ով
Ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2025թ. հունվար-ապրիլին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4.4%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Զբոսաշրջիկների հոսքը կրճատվել է 11.3%-ով
Հանրապետություն 2025-ի առաջին եռամսյակում այցելել է 386 741 զբոսաշրջիկ, ինչը 11.3%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից։ Ամենաշատը՝ 144 072 զբոսաշրջիկ, եղել են Ռուսաստանից, սակայն այս թիվը ևս նվազել է 21.8%-ով։
Առևտրային եկամուտներով Ռուսաստանը՝ աշխարհի առաջատար եռյակում
ՌԴ-ն 2024-ին գրանցել է առևտրային հավելուրդով համաշխարհային երրորդ արդյունքը։ Առաջատարն է Չինաստանը՝ 991 մլրդ դոլար զուտ առևտրային եկամուտով, որին հետևում է Գերմանիան՝ 258 մլրդ դոլարով։ Ռուսաստանի ցուցանիշը՝ երրորդ տեղում։
Թուրքիան կարող է կորցնել 400 մլն դոլար Հնդկաստանի բոյկոտի հետևանքով
Թուրքիայում հնդիկ զբոսաշրջիկների շրջագայությունների չեղարկումները աճել են 250%-ով՝ Պակիստանին ցուցաբերած աջակցությունից հետո։ Daily Express-ը գրում է, որ այս բոյկոտը կարող է վտանգել մինչև 400 մլն դոլարի ներդրումներ Թուրքիայի տնտեսությունում։
ԵՄ-ում կենսաթոշակային ամենաբարձր տարիք ունեցող երկիրը Դանիան է
Դանիայում պաշտոնական կենսաթոշակային տարիքն արդեն 67 է և փուլային աճով 2035-ին կդառնա 69, իսկ 1970-ից հետո ծնվածների համար՝ 70 տարի։
Ֆինլանդիան արգելում է ռուսներին և բելառուսներին անշարժ գույք գնել
Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությանը լիազորություն է տրվել արգելել ռուս և բելառուս քաղաքացիություն ունեցող անձանց անշարժ գույքի ձեռքբերում՝ ազգային անվտանգության նկատառումներով։
Մանրամասները՝ տեսանյութում:
https://youtu.be/3kziQNSm7v8Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/06 20:20
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/06 19:19
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
2026/05/06/ 20:20 -
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
2026/05/06/ 19:19 -
Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումինի խմբաքանակ կտեղափոխվի Հայաստան
2026/05/06/ 18:24 -
ԱԽ քարտուղարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
2026/05/06/ 18:17 -
Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին
2026/05/06/ 17:31 -
Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ (տեսանյութ)
2026/05/06/ 17:26 -
«Էպիկական զայրույթ» թե՞ վերջնական խաղաղություն. Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին
2026/05/06/ 17:25 -
Apple-ի «խելացի» ձախողումը. ընկերությունը 250 միլիոն դոլար կվճարի iPhone-ի օգտատերերին՝ AI-ի գովազդային ստի համար
2026/05/06/ 17:22 -
Երկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10
2026/05/06/ 17:21 -
Օդի աղտոտվածության պատկերը Հայաստանում
2026/05/06/ 17:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն