«Մի դրամի ուժը»՝ SIA-ի սոցիալական ձեռներեցության զարգացման գաղափարի աջակից
Լուրեր |
Հուլիս ամսին IDBank-ի և Իդրամի համատեղ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում կուտակված 4․165․643 դրամն ամբողջությամբ ուղղվել է «Impact Hub Yerevan»-ի՝ մեր երկրում սոցիալական ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված Social Impact Award ծրագրին։
Այս ընթացքում ծրագրի մասնակիցները հասցրել են անցնել կարևոր ճանապարհ՝ նախ 30 հայտերից ընտրվել են 10 լավագույնները, որից հետո մեկնարկել և արդեն ընթացքի մեջ է ծրագրի ինկուբացիոն փուլը։
Social Impact Award ծրագրի ինկուբացիոն փուլը ենթադրում է անհատականացված աջակցության ծրագիր 15-30 տարեկան երիտասարդների համար, որոնք ցանկանում են իրենց գաղափարը վերածել հաջողակ ձեռնարկության:
Այս փուլում թիմերից յուրաքանչյուրը հնարավորություն ունի կատարելագործելու իր գաղափարները՝ միանալով մենթորների և փորձագետների ցանցին, ինչպես նաև շփվելու այլ երիտասարդ սոցիալական ձեռներեցների հետ և հաջողելու դեպքում ստանալ հնարավորություն շահելու Social Impact Award-ի՝ 1500 եվրո գումարի չափով ֆինանսավորում և տոմս դեպի SIA-ի միջազգային գագաթնաժողովը` Գերմանիայում:
Ծրագրի բոլոր ծախսերը, ներառյալ ինկուբացիոն փուլն ու միջազգային գագաթնաժողովի մասնակցությունը ֆինանսավորվում է «Մի դրամի ուժը» նախաձեռնության կողմից։
Արդեն 5 տարի է, ինչ SIA Armenia ծրագիրն իրականացվում է «Impact Hub Yerevan»-ի կողմից։
Social Impact Award ծրագրի ինկուբացիոն փուլի հագեցած ու հետաքրքիր առօրյային առավել մանրամասն կարող եք ծանոթանալ ռեպորտաժում։
https://youtu.be/APypdQ3HUlI
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 20:20
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
2026/05/07/ 20:20 -
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․