Ներդրումային ոլորտը հուլիսի 25-ին
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Ամերիկյան ինդեքսները չորեքշաբթի փակվեցին նվազումով: Dow Jones Industrial Average-ը նվազեց 1.25%-ով՝ հասնելով 39853.87 կետին: S&P 500-ի արժեքը նվազեց 2.20%-ով՝ հասնելով 5433.61 կետին: S&P 500-ի ֆյուչերսը հինգշաբթի աճում է 0.03%-ով: Ճապոնական Nikkei 225-ը նվազում է 0.87%-ով՝ հասնելով 37861 կետին: Կորեական KOSPI-ն նվազում է 1.75%-ով՝ հասնելով 2710.37 կետին, իսկ չինական Shanghai Composite-ը նվազում է 0.49%-ով՝ հասնելով 2887.81 կետին:
Մակրոէկոնոմիկա
1. ԱՄՆ-ում շինարարական թույլտվությունների թիվը հունիսին աճել է 3.9%-ով՝ դառնալով 1.45 միլիոն: Նոր շինարարությունների թիվը հունիսին կազմել է 617 հազար՝ համեմատած 621 հազարով մայիսին:
2. Կանադայի Բանկը նվազեցրել է տոկոսադրույքը 25 բազիսային կետով՝ դառնալով 4.50% տարեկան:
Ապրանքային շուկաներ
Այսօր ոսկու գինը նվազում է, առևտուր լինելով մոտ $2373.5 մեկ ունցիայի համար: Նավթի գնանշումները չորեքշաբթի նվազել են: Brent նավթի գինը կազմում է $81.0 մեկ բարելի համար, իսկ WTI-ն՝ մոտ $76.9 մեկ բարելի համար:
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1. Ամերիկյան էլեկտրամոբիլների արտադրող Tesla-ն երկրորդ եռամսյակում հասույթի 2% աճ է գրանցել տարեկան հաշվարկով՝ հասնելով ռեկորդային $25.5 միլիարդի, սակայն զուտ շահույթը նվազել է 45%-ով: Առանց միանվագ գործոնների շահույթը ($0.52 մեկ բաժնետոմսի համար) զգալիորեն զիջել է կանխատեսմանը: Արդյունքում ընկերության բաժնետոմսերը նվազել են 12.3%-ով, ինչը ամենամեծ անկումն է 2020 թվականի սեպտեմբերից:
2. IBM-ի հասույթը ապրիլ-հունիս ամիսներին աճել է 1.9%-ով տարեկան՝ դառնալով $15.8 միլիարդ: Զուտ շահույթը աճել է մինչև $1.83 միլիարդ, կամ $1.96 մեկ բաժնետոմսի համար: Ընկերությունը շարունակում է կանխատեսել 2024 թվականի հասույթի աճը 3-5% տարեկան և ազատ դրամական հոսք ավելի քան $12 միլիարդի չափով:
3. Visa ընկերության զուտ շահույթը երրորդ ֆինանսական եռամսյակում աճել է 17%-ով տարեկան, իսկ հասույթը՝ 10%-ով, սակայն վերջին ցուցանիշը չի համապատասխանում շուկայի սպասումներին։
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Ապրիլի 18-ի կարևոր լուրերը
2026/04/18/ 20:04 -
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ․ ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
2026/04/18/ 17:42 -
Հայաստանը լինելու է աշխարհի թոփ 5 երկրների ցուցակում՝ GPU-ների թվով․ Ռև Լեբարեդյան
2026/04/18/ 16:50 -
Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվել
2026/04/18/ 16:48 -
ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ
2026/04/18/ 16:38 -
ՀՀ ՆԳՆ նվագախումբը բացեց 5-րդ Career City Fest-ը
2026/04/18/ 14:26 -
Ապրիլի 17-ի կարևոր լուրերը
2026/04/17/ 20:00 -
Ապրիլի 17-ի բիզնես լուրերը
2026/04/17/ 19:19 -
Լոգիստիկայի խնդիրներ Հայաստանում․ ինչպես նոր հնարավորություններ ստեղծել արտահանումների համար
2026/04/17/ 17:17 -
Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է ներմուծվել ավելի քան 26 հազար տոննա ապրանք
2026/04/17/ 17:13
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ. ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
ԱՊՐԻԼԻ 17-Ի ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐԸ
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 17, 2026 Թ․
Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհին
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.