Հայաստանի ֆոնդային
բորսայում սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել ընդհանուր 25 մլրդ դրամ ծավալով պետական
պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ։
Մասնավորապես` AMGN36294285 տարբերակիչ ծածկագրով
և 3 տարի մարման ժամկետով պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդում տեղաբաշխման ենթակա
էր 25 մլրդ դրամ ծավալ, որն ամբողջությամբ տեղաբաշխվել է։ Պահանջարկը կազմել է 71․9 մլրդ դրամ։ Աճուրդի
միջին կշռված գնի եկամտաբերությունը
կազմել է 9.2536 %, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 8.40 % է:
Պետական պարտատոմսերը
հասանելի են ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։
Պարտատոմսերի
աճուրդների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հայաստանի ֆոնդային բորսայի մասին
AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում:

