ABNews

Երանոսում նորոգում են խմելու ջրատարի ներքին ցանցը

Լուրեր | 2022/09/29 06:28

Երանոսում նորոգում են խմելու ջրատարի ներքին ցանցը
Գեղարքունիքի Երանոս գյուղում կառավարության սուբվենցիոն ծրագրերի շնորհիվ անորոգվում է խմելու ջրատարի ներքին ցանցը 12-րդ, 21-րդ փողոցներում եւ ջրատարի արտաքին ցանցը ՙՍարի ճանապարհ՚ կոչվող հատվածում: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 42 միլիոն 598 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է կառավարությունը, 30 տոկոսը` Մարտունու համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները, որոնք մեկնարկել են սեպտեմբերի 25-ից, կավարտվեն այս տարվա ընթացքում: Ծրագրի իրականացման շնորհիվ Երանոսի խմելու ջրատարի արտաքին եւ ներքին ցանցերում նվազագույնի կհասցվի ջրի կորուստը, իսկ գյուղի 300 տնտեսություն կապահովվի մշտական եւ մաքուր խմելու ջրով:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը