ABNews

Կանխատեսում․ S&P Global Ratings-ը 2023-ին ԱՄՆ-ում չափավոր ռեցեսիա է կանխատեսում

Լուրեր | 2022/11/30 05:36

Կանխատեսում․ S&P Global Ratings-ը 2023-ին ԱՄՆ-ում չափավոր ռեցեսիա է կանխատեսում
S&P Global Ratings-ի տնտեսագետ Բեթ Էն Բովինոյի կարծիքով՝ ԱՄՆ տնտեսությունը 2023 թվականին կհայտնվի չափավոր ռեցեսիայի պայմաններում՝ կրճատվելով մոտ 0,8%-ով։ Տնտեսագետը նման ռեցեսիան համեմատել է 1969-1970 թվականների վիճակի հետ, երբ տնտեսական անկումը նույնպես պայմանավորված էր գնաճի կտրուկ արագացմամբ: Գնաճն ԱՄՆ-ում արդեն մի քանի ամիս է, ինչ գերազանցում է 8%-ը, մինչդեռ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ամենաբարենպաստ գնահատականը կազմում է 2%: Հաշվի առնելով շարունակվող աշխարհաքաղաքական ռիսկերը՝ ԱՄՆ տնտեսության անկումը գրեթե անխուսափելի է թվում:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը