ABNews

Ինչի՞ դիմաց Թուրքիան գնաց զիջումների

Լուրեր | 2022/06/30 08:31

Ինչի՞ դիմաց Թուրքիան գնաց զիջումների
Հունիսի 29-ին Մադրիդում Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի ղեկավարները հուշագիր ստորագրեցին՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ: Թուրքիան համաձայնեց հանել իր կողմից կիրառվող վետոն: Հիշեցնենք, Ուկրաինայում ծավալված պատերազմի ֆոնին մայիսի 18—ին Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացրեցին, սակայն պաշտոնական Անկարան դեմ արտահայտվեց ՆԱՏՕ-ի այդ ընդլայնմանը և տաս կետից բաղկացած նախապայման առաջադրեց: Թուրքիայի հիմնական պահանջները վերաբերում էին երկու հարցի՝ այս երկրների տարածքում Քուրդիստանի աշխատավոր կուսակցության գործունեության սահմանափակմանը, որը Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն է համարվում, և Թուրքիային զենքի վաճառքի էմբարգոյի վերացմանը:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը