ABNews
Ագրեսիա ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ. ինչի՞ է փորձում հասնել Բաքուն
Լուրեր | 2022/09/13 10:34

Սեպտեմբերի 13-ին կեսգիշերից ադրբեջանական զինված ուժերը հարձակման են անցել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Համաձայն Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունների՝ լարվածությունը, տարբեր ինտենսիվությամբ, շարունակում է պահպանվել:
Վերջին շրջանում Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունները՝ իբրև թե հայկական կողմից եկող կրակոցների մասին, որոնք, անմիջապես հերքվում էին Հայաստանի համապատասխան մարմինների կողմից, ըստ էության, հենց նախապատրաստական օպերացիան էին՝ այսօրվա գործողություններին ընդառաջ: Եվ այս առումով Բաքվի ագրեսիան, այո, կանխատեսելի էր: Բայց շատ կարևոր է հասկանալ, թե ինչ խնդիր է այս ճանապարհով փորձում լուծել Ադրբեջանը:
«Հայացք» վելուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանի անդրադարձն ադրբեջանական ագրեսիային և դրա պատճառներին։
Մանրամասները՝ տեսանյութում.
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
