ABNews
Ալիևի ո՞ր հայտարարություններն են ոգևորել ԵՄ-ին
Լուրեր | 2022/06/20 10:07

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Բաքվի ֆորումի շրջանակներում Ադրբեջանի նախագահի ելույթին՝ նշելով, որ ոգևորված է դրանով։ «Հայաստանի հետ հարաբերություններում դրական դինամիկայից հետո եկել է ժամանակը խաղաղության հաստատման, համագործակցության հիմքերը դնելու և պրակտիկ կիրառմանն անցնելու համար, որին Եվրամիությունը հաստատակամորեն աջակցում է», - գրել է եվրոպացի պաշտոնյան։
Ուշագրավ է, որ բացի այն կետերից, որոնք իր գրառման մեջ ցիտել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը, Ալիևը շատ ավելի լայն է անդրադարձել Հայաստանի հետ հարաբերություններին, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցին, Արցախի կարգավիճակին և այլն։ Այս ամենից հետո ինչպե՞ս հասկանալ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի գրառումը՝ ողջունող Ալիևի հայտարարությունները։
«Հայացք» վելուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանի անդրադարձը Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի թվիթերյան գրառմանը։
Մանրամասները՝ տեսանյութում.
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
