Թերակատարվել են պետական կարևորագույն ծրագրեր. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Լուրեր |
«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է 2025թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությանը։
Այսպես՝
- ՀՀ տնտեսական ակտիվությունը կտրուկ՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ շուրջ 3.5 անգամ, նվազել է՝ կազմելով 4.1%։ Դանդաղման հիմնական պատճառը ռուս-ուկրաինական զինված հակամարտության հետևանքով առաջացած արտածին բարենպաստ գործոնների էական թուլացումն է (որոշ արտածին դրական գործոնների ընդհանրապես չեզոքացումը)։ Նշված բացասական ազդեցությունն ամենաընդգծված կերպով դրսևորվել է արդյունաբերության ոլորտում, որն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կտրուկ՝ 18.5%-ով, նվազել է։ Առևտրի աճի տեմպը կտրուկ նվազել է՝ հասնելով 6%-ի, այն դեպքում, երբ նախորդ տարվա առաջին եռամսյակում այն 26.5% էր։
- ՀՀ պետական բյուջեի ընդհանուր եկամուտները 2025թ. առաջին եռամսյակում կազմել են 597.4 մլրդ դրամ՝ ճշտված պլանի ցուցանիշից 1%-ով ավելի։ Բյուջեի ընդհանուր եկամուտների՝ պլանավորվածից ավելի հավաքագրումը հիմնականում հաջողվել է շնորհիվ այլ եկամուտների գծով մուտքերի։ Դրանց կատարողականը 149.6% է: Մինչդեռ, պաշտոնական դրամաշնորհների գծով արձանագրվել է 22.9% թերակատարում։ Ընդ որում, պաշտոնական դրամաշնորհների թերակատարման առումով 2025թ. առաջին եռամսյակը բացառություն չէ՝ դրանք, ըստ էության, գործող կառավարության իշխանավարման ողջ ընթացքում թերակատարվել են, քանի որ պատկան մարմինները շարունակաբար թերանում են դոնորների հետ նախապես համաձայնեցված նախապայմանների կատարման հարցում։
- 2025թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 576.2 մլրդ դրամ՝ ճշտված պլանի ցուցանիշից 29.6%-ով կամ 242.1 մլրդ դրամով պակաս։ Ընդ որում, թերակատարված ընդհանուր գումարի 37.6%-ը՝ ընթացիկ ծախսերի, իսկ 62.4%-ը` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով է։ Ընթացիկ և կապիտալ ծախսերը թերակատարվել են՝ համապատասխանաբար 15.4 և 67.1 տոկոսով։ Այս տարի ևս (ինչպես և նախորդ տարի) առաջին եռամսյակում թերակատարվել են ընթացիկ ծախսերի բոլոր բաղադրիչները։ Ծրագրված ընդհանուր կապիտալ ծախսերի` 228.9 մլրդ դրամի ցածր կատարողականն առավելապես պայմանավորված է կապիտալ ծախսերի հիմնական մասը կազմող` ՀՀ պաշտպանության ապահովման ծրագրի շրջանակներում կատարված ծախսերով, որոնք կազմել են ծրագրված 170.2 մլրդ դրամ ցուցանիշի ընդամենը 29.9%-ը` 50.9 մլրդ դրամ: Ի դեպ, 2025թ. բյուջեն ներկայացնելիս, որպես դրա կարևոր առավելություն, իշխանությունը շեշտում էր հենց պաշտպանության գծով կապիտալ ծախսերի համար մեծ գումարների հատկացումը։ Ստացվում է, որ կարևորը միջոցները հատկացնելն է, ոչ թե նախատեսված աշխատանքները կատարելը։ Թերակատարվել են հաշվետվությունում առանձին-առանձին նշված բոլոր պատասխանատու մարմինների գծով իրականացվող ծրագրերի շրջանակներում կատարված ծախսերը։ Առավել նշանակալի են պաշտպանության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, շրջակա միջավայրի և առողջապահության նախարարությունների պատասխանատվության տակ գտնվող ծրագրերի գծով թերակատարումները՝ համապատասխանաբար 57.5%, 53.0%, 48.9% և 36.7%: Կասկածից վեր է, որ գործող իշխանությունը պարզապես ի զորու չէ ապահովել պետական կարևորագույն ծրագրերի (ինչպիսիք են, օրինակ՝ «ՀՀ պաշտպանության ապահովում», «Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում», «Գյուղատնտեսության խթանում», «Թվային փոխակերպման գործընթացի իրականացում» և «Ռազմարդյունաբերության համալիրի զարգացում» ծրագրերը) արդյունավետ իրականացումը։
- 2025թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեն ունեցել է 21.2 մլրդ դրամ հավելուրդ՝ ծրագրված 3 մլրդ դրամ պակասուրդի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.9 մլրդ դրամ փաստացի պակասուրդի դիմաց: Հավելուրդի հիմնական պատճառը ծախսերի ցածր կատարողականն է։ 2025թ. առաջին եռամսյակի մակրոտնտեսական իրավիճակի վատթարացումը պետական կառավարման թերությունների ու տնտեսության նվազած դիմադրողականության հետևանք է, և բոլոր հիմքերը կան մտահոգվելու, որ արդեն իսկ դրսևորվող բացասական միտումները մոտ ապագայում առավել կխորանան՝ վտանգելով պետական բյուջեի կատարումը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/13 22:00
Մարտի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/13 19:19
Մարտի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
2025-ի 1000 խոշոր հարկատուները. ՊԵԿ տվյալներ
2026/03/15/ 10:56 -
Մարտի 14-ի կարևոր լուրերը
2026/03/14/ 21:59 -
Մարտի 13-ի կարևոր լուրերը
2026/03/13/ 22:00 -
Մարտի 13-ի բիզնես լուրերը
2026/03/13/ 19:19 -
Ներդրումային առաջարկ կանանց համար
2026/03/13/ 18:31 -
Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ
2026/03/13/ 17:02 -
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
2026/03/13/ 16:40 -
Հայաստանը՝ միջազգային ներդրողների ռադարում․ Ամերիաբանկը՝ որպես LFG-ի մաս, Լոնդոնի ֆոնդային բորսայում
2026/03/13/ 16:38 -
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
2026/03/13/ 16:17 -
Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ»
2026/03/13/ 16:08
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին