Կպարզեցվի ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառումը
Լուրեր |
Կառավարության այսօրվա որոշմամբ, կատարվել են լրացումներ 2023 թվականի հունիսի 8-ին ընդունված ՀՀ կառավարության N 922-Ն որոշման մեջ, որը սահմանում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման պարզեցված կարգը։
Համաձայն կարգի՝ նման անձինք կարող են հարկային մարմնում հաշվառվել՝ օգտվելով ֆիզիկական անձանց հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի անձնական գրասենյակից, որտեղ ներկայացնում են համապատասխան դիմում։ Դիմումի ներկայացումից հետո, մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հարկային մարմնի տեղեկատվական համակարգը նրանց տրամադրում է հարկ վճարողի հաշվառման համար:
Ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց համար էլեկտրոնային հարթակների միջոցով հարկային մարմնում հաշվառման գործընթացը նույնպես պարզեցվում է։ Հիմք ընդունելով այդ հարթակներով ներկայացվող տվյալները, այս անձինք կհաշվառվեն հարկային մարմնում՝ առանց լրացուցիչ դիմումի:
Քննարկումներ են եղել նաև ուղևորափոխադրման ծառայությունների որակի վերահսկման, լիցենզավորման գործընթացի պարզեցման և որակի չափանիշների խստացման վերաբերյալ:
«Դժգոհություններ անշուշտ կլինեն, բայց մեր ռազմավարությունները և հայեցակարգերը պահանջում են պետական տրամաբանություն։ Պետական կայացման և նրա կարիքների բավարարման գործընթացում բոլորը, ներառյալ տաքսու վարորդները, պետք է մասնակցություն ունենան օրենքով սահմանված կարգով»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նաև հանձնարարել է կազմակերպել իրազեկման արշավներ՝ որոշման մասին հանրությանը տեղեկացնելու համար։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Թրամփը ներկայացրել է Վաշինգտոնում հաղթական կամարի նախագիծ
2026/04/11/ 16:51 -
Ֆրանսիան անցնում է Linux-ի՝ նվազեցնելու տեխնոլոգիական կախվածությունը
2026/04/11/ 16:46 -
Apple-ը զբաղեցրել է ամենավաճառվող սմարթֆոնների թոփ-10-ի կեսը
2026/04/11/ 16:41 -
ԱՄՆ-ը ռազմավարական պահուստից 8.5 մլն բարել նավթ կհատկացնի ընկերություններին
2026/04/11/ 16:39 -
Արհեստական բանականությունը ավելացնում է կիբեռ ռիսկերը․ ինչպես վերացնել սպառնալիքները
2026/04/11/ 15:27 -
Մի դրամի ուժի ապրիլ ամսվա շահառուն Դավիթբեկյան խաղեր ՀԿ-ն է
2026/04/10/ 22:23 -
Ապրիլի 10-ի կարևոր լուրերը
2026/04/10/ 22:15 -
Գրավիչ առաջարկներ ու հատուկ պայմաններ․ Armenian Leasing Company
2026/04/10/ 21:09 -
ԱրարատԲանկը Leasing EXPO 2026-ին՝ էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի հատուկ առաջարկով
2026/04/10/ 20:31 -
Leasing Expo 2026. բոլոր սարքավորումները՝ մեկ հարթակում
2026/04/10/ 19:46
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԱրարատԲանկը Leasing EXPO 2026-ին՝ էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի հատուկ առաջարկով
Գրավիչ առաջարկներ ու հատուկ պայմաններ․ Armenian Leasing Company
Leasing Expo 2026. բոլոր սարքավորումները՝ մեկ հարթակում
Converse SME. Կոնվերս Բանկը բիզնեսի ընդլայնման աջակից
Doing Digital Forum 2026․ միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները