Team Energy-ն ձևավորում է էլեկտրական մեքենաների օգտագործման մշակույթ Հայաստանում
Լուրեր |
Team Telecom Armenia-ն շարունակում է զարգացնել Team Energy էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանցը՝ առաջարկելով հատուկ փաթեթներ անհատական և կորպորատիվ հաճախորդներին։
Ընկերությունը մասնակցում է Armenian Auto Show 2024 միջազգային ավտոցուցահանդես-համաժողովին, որը մեկ հարկի տակ է հավաքել ավտոարդյունաբերության և հարակից ոլորտների առաջատար ներկայացուցիչներին։ Գործունեության մեկնարկից ի վեր Team Energy էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների թիվը կրկնապատկվել է՝ 31-ից հասնելով 64-ի։ Այս մասին հայտնեց ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
«Այս նախագիծը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի, քանի որ նպաստում է շրջակա միջավայրի համար էկոլոգիապես մաքուր մեքենաների ավելացմանը՝ զգալիորեն կրճատելով օդի աղտոտվածությունը և տրանսպորտային ծախսերը։ Սա լավ օրինակ է, թե ինչպես բիզնեսը կարող է դրական ազդեցություն ունենալ երկրում մի ամբողջ էկոհամակարգի զարգացման վրա»։
Լիցքավորման կայաններն ապահովում են մինչև 160 կՎտ հզորություն և նախատեսված են ցանկացած մակնիշի էլեկտրական մեքենաների համար: Կայանների ցանցն է՛լ ավելի մեծացնելու նպատակով ընկերությունը ոլորտով հետաքրքրվող անձանց առաջարկում է, համագործակցելով Team Energy-ի հետ, ստեղծել համատեղ կայան և ստանալ համակարգի ամբողջական սպասարկում, իսկ էլեկտրական մեքենաների պարկ ունեցողներին՝ օգտվել մեքենաների լիցքավորման գործընթացը վերահսկող հատուկ համակարգից։
https://youtu.be/UqN7JFZ3xnI
Հիշեցնենք, որ Team Energy հավելվածը հասանելի է App Store-ում և Google Play-ում։ Այն հնարավորություն է տալիս գտնելու մոտակա լիցքավորման կետերը, հեշտությամբ կատարելու լիցքավորում և վճարելու բանկային քարտի միջոցով, իսկ Team Telecom Armenia-ի բաժանորդ լինելու դեպքում` նաև Team-ի հեռախոսահամարի հաշվեկշռից։
Armenian Auto Show 2024-ը կգործի հունիսի 21-ից 23-ը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Ապրիլի 18-ի կարևոր լուրերը
2026/04/18/ 20:04 -
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ․ ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
2026/04/18/ 17:42 -
Հայաստանը լինելու է աշխարհի թոփ 5 երկրների ցուցակում՝ GPU-ների թվով․ Ռև Լեբարեդյան
2026/04/18/ 16:50 -
Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվել
2026/04/18/ 16:48 -
ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ
2026/04/18/ 16:38 -
ՀՀ ՆԳՆ նվագախումբը բացեց 5-րդ Career City Fest-ը
2026/04/18/ 14:26 -
Ապրիլի 17-ի կարևոր լուրերը
2026/04/17/ 20:00 -
Ապրիլի 17-ի բիզնես լուրերը
2026/04/17/ 19:19 -
Լոգիստիկայի խնդիրներ Հայաստանում․ ինչպես նոր հնարավորություններ ստեղծել արտահանումների համար
2026/04/17/ 17:17 -
Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է ներմուծվել ավելի քան 26 հազար տոննա ապրանք
2026/04/17/ 17:13
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ. ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
ԱՊՐԻԼԻ 17-Ի ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐԸ
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 17, 2026 Թ․
Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհին
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.