ABNews
Դրամաշնորհային մրցույթ. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է
Լուրեր | 2022/11/24 04:56

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարել է դրամաշնորհային մրցույթ` «18 տարին լրացած անձանց ցերեկային կենտրոններում խնամքի և սննդի տրամադրման ծառայություններ» ծրագրի իրականացման նպատակով: Մրցույթին կարող են մասնակցել պետական կամ ՏԻՄ ենթակայության ներքո չգտնվող սոցիալական ծառայություններ տրամադրող, աշխատանքի առնվազն մեկ տարվա փորձ ունեցող, հավաստագրված կազմակերպությունները:
Ծրագիրը 2023 թվականին նախատեսվում է իրականացնել Երևանում, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերում: նախարարության Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի ուղեգրած անձին կտրամադրվի ցերեկային խնամք և սնունդ` անհատական սոցիալական ծրագրի համաձայն` նախատեսվում է աջակցություն տրամադրել 1200 շահառուի: Հայտերն ընդունվում են մինչեվ 2022թ. դեկտեմբերի 5-ը ներառյալ:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
