Հայաստանում ծաղիկ արտադրող ևս 7 ընկերություն արտահանման թույլտվություն է ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
«Ընդհանուր առմամբ ստուգվել է ծաղիկ արտադրող 47 կազմակերպություն (105,4 հեկտար), որոնցից 21-ը (85,7 հեկտար) ստացել են Ռուսաստանի Դաշնություն ծաղիկ արտահանելու արտոնագիր»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) մասնագետ֊տեսուչներն արդեն մեկուկես ամիս համատեղ առցանց տեսահսկողական միջոցառումներ են անցկացնում Հայաստանի ծաղիկ արտադրող ընկերությունների ջերմոցային տնտեսություններում։
Համատեղ աշխատանքները շարունակվում են։
ՍԱՏՄ-ից շեշտում են, որ շուտով սպասվում են Ռուսաստան ծաղկի արտահանման նոր արտոնագրեր։

