Օգոստոսի 20-ի միջազգային առևտրի վիճակագրական ամփոփումը
Լուրեր |
Նավթի գները նվազել են
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում օգոստոսի 19-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 3.36%-ով և կազմել 73.69 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 2.95%-ով և կազմել 77.04 դոլար:
Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):
NYMEX. Թանկարժեք մետաղների գներ
Նյու-Յորքի NYMEX բորսայում օգոստոսի 19-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.
Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.01%-ով և կազմել 2539.60 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 1.10%-ով և կազմել 29.37 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.52%-ով և կազմել 964.70 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):
LME. Գունավոր մետաղների գներ
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) օգոստոսի 19-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինն աճել է 4.87%-ով և կազմել 2445.50 դոլար, պղնձի գինն աճել է 3.28%-ով և կազմել 9252.00 դոլար, կապարի գինն աճել է 2.44%-ով և կազմել 2039.00 դոլար, նիկելի գինն աճել է 2.11%-ով և կազմել 16666.00 դոլար, անագի գինն աճել է 4.41%-ով և կազմել 32575.00 դոլար, ցինկի գինն աճել է 3.66%-ով և կազմել 2787.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.19%-ով և կազմել 45922.23 դոլար, կոբալտի գինը նվազել է 6.04%-ով և կազմել 24900.00 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա:
Ամերիկյան ինդեքսներն աճել են
ԱՄՆ ֆոնդային բորսաներում օգոստոսի 19-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.
Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.58%-ով և կազմել 40896.53 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.97%-ով և կազմել 5608.25 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.39%-ով և կազմել 17876.77 կետ:
Եվրոպական ինդեքսներ
Եվրոպական ֆոնդային բորսաներում օգոստոսի 19-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.54%-ով և կազմել 18421.69 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.70%-ով և կազմել 7502.01 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.55%-ով և կազմել 8356.94 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 2.56%-ով և կազմել 976.50 կետ:
b24.am Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
2850 զինծառայող և նրանց ընտանիքներ կստանան բնակարաններ
2026/04/30/ 14:23 -
ԱՁ-ների ու նոտարների համար ապահովագրավճարների վճարման վերջնաժամկետը երկարաձգվել է
2026/04/30/ 14:21 -
ՄԷԳ ղեկավարը նախազգուշացնում է նավթի գների ռեկորդային աճի մասին
2026/04/30/ 14:20 -
Նոյեմբերից ի վեր Ադրբեջանի տարածքով Հայաստան է ներկրվել 26,000 տոննա ապրանք. վարչապետ
2026/04/30/ 13:51 -
Իրանի հետ պատերազմի իրական գինը. Ինչո՞ւ է Պենտագոնի 25 մլրդ դոլարի գնահատականը համարվում թերագնահատված
2026/04/30/ 13:49 -
«Ադրբեջանի հետ չենք քննարկում ոչ ԼՂ հայերի, ոչ էլ Բաքվի հայերի վերադարձի հարցը». վարչապետ
2026/04/30/ 13:47 -
ԿԸՀ-ն հրապարակել է հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների տեղամասերի ցանկը
2026/04/30/ 13:44 -
Հայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուի․ ՖԻՖԱ-ի աշխարհի երիտասարդական առաջնություն
2026/04/30/ 13:42 -
«Պատմական իրադարձություն». Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի փոխվարչապետի այցին Երևան
2026/04/30/ 13:10 -
Երբ կէժանանա հեղուկ գազը․ ինչ պայմաններ են ստեղծվել
2026/04/30/ 12:59
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․
«Լեսնոյ». Մի քանի տաղավարից հանգստի պահանջված վայր՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
ԱրարատԲանկի աջակցությամբ տեղի ունեցավ «Հիշողության կերպարանքները» 15-րդ հոբելյանական սեմինարը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 28, 2026 Թ․