ABNews

2026թ. 9 ամսում գրանցվել է անհետաձգելի միջամտությունից հետո բռնության կրկնման 316 դեպք

Լուրեր | 2026/10/28 12:32

2026թ. 9 ամսում գրանցվել է անհետաձգելի միջամտությունից հետո բռնության կրկնման 316 դեպք

Ազգային ժողովի հոկտեմբերի 28-ի նիստում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, հանդես գալով որպես հարակից զեկուցող ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի օրենսդրական փաթեթի քննարկմանը, հորդորել է պատգամավորներին առավել հոգատար և զգույշ լինել խոսույթում։ Նախարարն ընդգծել է, որ քննարկումներին հետևում են նաև բռնության զոհեր, որոնք դեռևս համարձակություն չունեն դիմելու իրավապահ մարմիններին։

Ինչու է դա կարևոր. Արփինե Սարգսյանը ներկայացրել է մտահոգիչ վիճակագրություն, որը հիմնավորում է «նախազգուշացում» հասկացությունը վերացնելու և անհետաձգելի միջամտության մեխանիզմները խստացնելու անհրաժեշտությունը։ Նախագիծը մշակվել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնած՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի արշավի շրջանակում։

Բռնության կրկնման վիճակագրական տվյալները.

  • Կրկնություն նախազգուշացումից հետո. 2026թ. սեպտեմբերի 29-ի դրությամբ նախազգուշացում կիրառելուց հետո բռնության կրկնման 93 դեպք։

  • Կրկնություն անհետաձգելի միջամտությունից հետո. 2026թ. սեպտեմբերի 29-ի դրությամբ գրանցվել է 316 դեպք։

  • Կրկնակի արձանագրումներ նույն անձանց միջև.

    • 2025 թվականին. 343 դեպք։

    • 2026 թվականի 1-ին կիսամյակում. 230 դեպք։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը