ԵՄ-ին անդամակցելու ձգտումը Հայաստանի օրինական իրավունքն է, բայց դա բարդություններ է ստեղծում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ում գտնվելու հարցում, ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ ասել է Պուտինը
Ռուսաստանի ղեկավարի այլ հայտարարությունները՝
Ռուսաստանը Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերն է
2026 թվականի սկզբից երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 2,5 մլրդ դոլար։
Հայաստանի ՀՆԱ-ն ԵԱՏՄ անդամակցության ընթացքում աճել է եռակի, արտահանումը դեպի միության երկրներ՝ 10 անգամ։
Որքան արագ Հայաստանը կողմնորոշվի ԵՄ-ին անդամակցելու հարցում, այնքան լավ, Մոսկվան պետք է հասկանա` ինչպես զարգացնի հարաբերությունները։
Մոսկվան մշտապես հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին, դա բխում է ՌԴ-ի և հայ ժողովրդի արմատական շահերից:


