2025-ի հունվարից սեպտեմբեր Վրաստանից Հայաստան է ներմուծվել 42 մլն դոլարի ավտոմեքենա
Լուրեր |
Վրաստանից ավտոմեքենաներ են վերաարտահանվել հիմնականում Կենտրոնական Ասիայի և հարևան երկրների շուկաներ։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով՝ 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին երկրից արտահանվել է 82 527 ավտոմեքենա, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 2.003 միլիարդ ԱՄՆ դոլար։
Սա զգալի աճ է նախորդ տարիների համեմատ․ 2024-ի նույն ժամանակահատվածում վերաարտահանվել էր 78 610 ավտոմեքենա՝ 1.762 միլիարդ դոլարի, 2023-ին՝ 79 316 ավտոմեքենա՝ 1.566 միլիարդ դոլարի, 2022-ին՝ 58 153 ավտոմեքենա՝ 592.3 միլիոն դոլարի, իսկ 2021-ին՝ 45 408 ավտոմեքենա՝ 338.2 միլիոն դոլարի։
Տվյալները ցույց են տալիս, որ վերջին հինգ տարվա ընթացքում Վրաստանը շարունակաբար մեծացնում է ավտոմեքենաների վերաարտահանման ծավալներն ու ընդհանուր եկամուտը։
2025-ի առաջին ինը ամիսներին Վրաստանից ավտոմեքենաներ են վերաարտահանվել հիմնականում Կենտրոնական Ասիայի և հարևան երկրների շուկաներ։ Առաջատար հնգյակը հետևյալն է․
-
Ղրղզստան՝ 31 371 ավտոմեքենա, 1.016 միլիարդ դոլար, միջին գին՝ 32.3 հազար դոլար,
-
Ղազախստան՝ 33 375 ավտոմեքենա, 567 միլիոն դոլար, միջին գին՝ 17 հազար դոլար,
-
Ադրբեջան՝ 6 367 ավտոմեքենա, 170 միլիոն դոլար, միջին գին՝ 26.7 հազար դոլար,
-
Տաջիկստան՝ 4 296 ավտոմեքենա, 88 միլիոն դոլար, միջին գին՝ 20.6 հազար դոլար,
-
Հայաստան՝ 2 055 ավտոմեքենա, 42 միլիոն դոլար, միջին գին՝ 20.5 հազար դոլար։
Վրաստանի ավտոմեքենաների վերաարտահանումը վերջին տարիներին դարձել է երկրի արտաքին առևտրի կարևոր ուղղություններից մեկը։ Աճի դինամիկան պայմանավորված է ինչպես տարածաշրջանային պահանջարկի բարձրացմամբ, այնպես էլ Վրաստանի տարածքով միջազգային ավտոարտահանման ցանցերի ընդլայնմամբ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Դեկտեմբերի 7-ի կարևոր լուրերը
2025/12/07/ 20:20 -
Փոքր ֆինանսական սխալների մեծ հետևանքները․ ինչպես են մանր թերությունները սպառնում ամբողջ բիզնեսին
2025/12/07/ 17:56 -
Կահույք, որ պատմություն ունի. Շկաֆի 35 տարվա որակը
2025/12/07/ 11:17 -
Դեկտեմբերի 6-ի կարևոր լուրերը
2025/12/06/ 20:20 -
2026-ի բիզնես-թրենդները՝ արհեստական բանականությունից մինչև հաճախորդի վարք
2025/12/06/ 18:06 -
«Սլավմեդ»-ը Հայաստանում առաջինն է ներդրել ռոբոտային վիրաբուժության համակարգ
2025/12/06/ 12:39 -
Հոդերի սիմֆոնիան. երբ ամեն ձայն կարևոր է | MedTime 8
2025/12/06/ 12:12 -
Դեկտեմբերի 5-ի բիզնես լուրերը
2025/12/05/ 22:00 -
Դեկտեմբերի 5-ի կարևոր լուրերը
2025/12/05/ 20:20 -
Ինչու է փողը մեզ վրա հոգեբանական ազդեցություն ունենում․ ինչպես խուսափել սեփական «ես»-ը կորցնելուց
2025/12/05/ 19:00
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 2025 Թ․