2025-ին Հայաստանում նվազել է ավանդների և փոխառությունների դոլարայնացման մակարդակը
Լուրեր |
Ռեզիդենտներին արտարժույթով տրամադրված վարկերի հարաբերակցությունը ընդհանուր վարկերին (D5) աճել է 2.6 տոկոսային կետով և կազմել 31.7 տոկոս։
ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025 թվականի դեկտեմբեր ամսվա դրությամբ Հայաստանի ռեզիդենտների արտարժութային ավանդների և փոխառությունների հարաբերակցությունը փողի զանգվածին (D1) կազմել է 28.6 տոկոս։ Ցուցանիշը 2024 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ նվազել է 7.9 տոկոսային կետով։
Ռեզիդենտների արտարժութային ավանդների և փոխառությունների հարաբերակցությունը ռեզիդենտների ընդհանուր ավանդներին և փոխառություններին (D2) ևս նվազել է՝ 7.8 տոկոսային կետով, կազմելով 33.4 տոկոս։
Ֆիզիկական անձանց հատվածում արձանագրվել է առավել արտահայտված փոփոխություն։ Ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ցպահանջ ավանդների և փոխառությունների կշիռը ընդհանուր ցպահանջ ավանդներում և փոխառություններում (D3) կազմել է 39.6 տոկոս, ինչը 2024 թվականի փետրվարի համեմատ նվազել է 15.7 տոկոսային կետով։
Ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ժամկետային ավանդների և փոխառությունների կշիռը (D4) կազմել է 40.5 տոկոս՝ 4.3 տոկոսային կետով ցածր 2024 թվականի համադրելի ցուցանիշից։
Միևնույն ժամանակ, ռեզիդենտներին արտարժույթով տրամադրված վարկերի հարաբերակցությունը ընդհանուր վարկերին (D5) աճել է 2.6 տոկոսային կետով և կազմել 31.7 տոկոս։
Կենտրոնական բանկի տվյալների համատեքստում նշվում է, որ հայաստանյան առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները շարունակում են ներգրավել միջոցներ արտերկրից։ Այդ հանգամանքը պայմանավորում է արտարժույթով տրամադրվող վարկերի ծավալների պահպանման կամ աճի միտումը՝ արտարժութային ռիսկերի նվազեցման նպատակով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/13 22:00
Մարտի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/13 19:19
Մարտի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 15-ի կարևոր լուրերը
2026/03/15/ 22:00 -
2025-ի 1000 խոշոր հարկատուները. ՊԵԿ տվյալներ
2026/03/15/ 10:56 -
Մարտի 14-ի կարևոր լուրերը
2026/03/14/ 21:59 -
Մարտի 13-ի կարևոր լուրերը
2026/03/13/ 22:00 -
Մարտի 13-ի բիզնես լուրերը
2026/03/13/ 19:19 -
Ներդրումային առաջարկ կանանց համար
2026/03/13/ 18:31 -
Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ
2026/03/13/ 17:02 -
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
2026/03/13/ 16:40 -
Հայաստանը՝ միջազգային ներդրողների ռադարում․ Ամերիաբանկը՝ որպես LFG-ի մաս, Լոնդոնի ֆոնդային բորսայում
2026/03/13/ 16:38 -
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
2026/03/13/ 16:17
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին