ABNews
Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 8.1%-ով
Լուրեր | 2022/07/08 07:07

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-հունիս ամիսներին՝ 2021թ-ի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 8.1%-ով: Հունիսին սպառողական գների ինդեքսը աճել է 0.3%-ով: Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2022թ. առաջին կիսամյակի ընթացքում աճելեն 9.2%-ով: Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները նույն ժամանակում աճել են 6.6%-ով: Հագուստի և կոշիկի գները նվազել են 2.9%-ով: Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում աճել են 4.8%-ով: Կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները աճել են 6.4%-ով: Առողջապահության գները 2022թ. առաջին կիսամյակի ընթացքում աճել են 1.9%-ով: Տրանսպորտի գները 2022թ. առաջին կիսամյակի ընթացքում աճել են 7.4%-ով:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
