Մակրոտնտեսական զարգացումները և շուկայական տենդենցները դեկտեմբերի 19-ի դրությամբ
Լուրեր |
1. Շուկայի տենդենցներ
Համաշխարհային ինդեքսներ
• Dow Jones` -2,58% (42326,87)
• S&P 500`-2,95% (5872,16)
• S&P 500 ֆյուչերս` + 0,03%
• Nikkei 225` - 0,85% (38798)
• KOSPI` -1,82% (2439,17)
• Shanghai Composite` -0,18% (3376,24)
Ապրանքային շուկաներ
• Ոսկի`$2608/ ունցիա
• Brent նավթ`$73,1/ բարել
• WTI նավթ՝ մոտ $70,2բարել
2. Մակրոտնտեսություն
Մեծ Բրիտանիայում 2024 թվականի նոյեմբերին գնաճի տեմպերն արագացել են՝ կազմելով 2,6% տարեկան կտրվածքով։
Եվրագոտում սպառողական գների աճի տեմպերն արագացել են և նոյեմբերին կազմել 2,2% տարեկան։ Միաժամանակ, ամսական արտահայտությամբ գրանցվել է 0,3% դեֆլյացիա։
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (Federal Reserve) իջեցրել է հիմնական տոկոսադրույքը 25 բազիսային կետով, հասցնելով այն 4,25-4,5% տարեկան մակարդակի՝ ինչպես կանխատեսել էին շուկայի մասնակիցները։
3. Mastercard Inc.-ը, որը համարվում է աշխարհում խոշորագույն վճարային համակարգերից մեկը, հրապարակել է, որ քառորդային դիվիդենտները 15%-ով բարձրացվել են՝ հասնելով 76 ցենտ/ բաժնետոմսի՝ նախորդ 66 ցենտի փոխարեն։
Վճարումները կկատարվեն 2025 թվականի փետրվարի 7-ին։ Ավելին, Mastercard-ի տնօրենների խորհուրդը հաստատել է մինչև 12 միլիարդ դոլարի A կարգի բաժնետոմսերի հետգնման նոր ծրագիր։
4. Հոնդա Մոթոր (Honda Motor) և Նիսսան Մոթոր (Nissan Motor) ճապոնական ավտոարտադրողները քննարկում են միավորման կամ այլ համագործակցության հնարավորությունը, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել։
Հոնդան իր պաշտոնական կայքում նշել է, որ դիտարկում է համագործակցության տարբերակներ Նիսսանի և Միցուբիշի Մոթորսի (Mitsubishi Motors) հետ, որտեղ Նիսսանն ունի մոտ 25% բաժնեմաս։ Նախնական գնահատականներով, այս 3 բրենդները միասին կարող են տարեկան արտադրել մինչև 8 միլիոն ավտոմեքենա։ Միավորման դեպքում համաշխարհային ավտոարդյունաբերությունում կձևավորվի հսկա ընկերություն, որի ակտիվները կհասնեն 52 միլիարդ դոլարի։
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/16 22:00
Մարտի 16-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/16 19:19
Մարտի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 16-ի կարևոր լուրերը
2026/03/16/ 22:00 -
Քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքերի հետագա բարելավման քայլերը
2026/03/16/ 19:32 -
Մարտի 16-ի բիզնես լուրերը
2026/03/16/ 19:19 -
Ամունդի-Ակբա. գլոբալ ներդրումային շուկաների նոր կանխատեսումները
2026/03/16/ 19:13 -
IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավ
2026/03/16/ 18:42 -
Հայաստանում ադրբեջանական բենզինի ծավալը փոքր է երկրի ընդհանուր վառելիքային պաշարի համեմատ
2026/03/16/ 18:17 -
Հայկական դիզայնը՝ «Օսկար»-ի կարմիր գորգին
2026/03/16/ 18:14 -
Ծախսերի 50% վերադարձ խելացի անասնաշենքի կառուցման դեպքում
2026/03/16/ 18:09 -
Մեկնարկում է Ղարաբաղից տեղահանվածների ինքնազբաղվածության ծրագիրը
2026/03/16/ 18:07 -
Վայոց ձորի թեմի առաջնորդը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից
2026/03/16/ 18:06
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․