Ներդրումային ոլորտը սեպտեմբերի 18-ին
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Ամերիկյան ցուցիչները երեքշաբթի օրը փակվել են տարբեր ուղղություններով. Dow Jones Industrial Average-ը նվազել է 0.04%-ով՝ հասնելով 41,606.18 կետի: S&P 500-ի արժեքը բարձրացել է 0.03%-ով՝ հասնելով 5,634.55 կետի: S&P 500-ի ֆյուչերսը չորեքշաբթի օրը աճել է 0.17%-ով: Ճապոնական Nikkei 225-ը նվազել է 0.74%-ով՝ հասնելով 36,430 կետի: Կորեական KOSPI-ն աճել է 0.13%-ով՝ հասնելով 2,575.4 կետի, իսկ չինական Shanghai Composite-ը բարձրացել է 0.40%-ով՝ հասնելով 2,714.82 կետի:
Մակրոէկոնոմիկա
1. ԱՄՆ-ում օգոստոսին մանրածախ վաճառքները աճել են 0.1%-ով հուլիսի համեմատ, իսկ վերլուծաբանները կանխատեսում էին 0.2%-ով նվազում:
2. ԱՄՆ-ում արդյունաբերական արտադրության ծավալը նախորդ ամսվա ընթացքում աճել է 0.8%-ով, մինչդեռ շուկան սպասում էր 0.2%-ով ավելի դանդաղ աճ: Տարեկան հաշվարկով ցուցանիշը մնացել է անփոփոխ:
Ապրանքային շուկաներ
Ոսկու գինը նվազել է և ներկայումս կազմում է $2,568.2 մեկ ունցիայի համար։ Նավթի գնանշումները երեքշաբթի օրը աճել են։ Brent նավթը վաճառվում է $73.2 մեկ բարելի համար, իսկ WTI-ն՝ $70.7:
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1. Բրիտանական BP Plc-ն հայտարարել է ԱՄՆ-ում իր քամու էներգիայի բիզնեսի՝ BP Wind Energy-ի վաճառքի մասին, որը գնահատվում է մոտ $2 միլիարդ: Ընկերությունը ցանկանում է կենտրոնանալ ԱՄՆ-ում արևային էներգիայի բիզնեսի վրա:
2. Boeing-ը նախատեսում է սառեցնել նոր աշխատակիցների ընդունումը, կրճատել գործուղումները և քննարկում է ժամանակավոր կրճատումների տարբերակ՝ գործադուլի ժամանակ գումար խնայելու նպատակով:
3. Microsoft-ը հայտարարել է մինչև $60 միլիարդ արժողությամբ բաժնետոմսերի հետգնման (buyback) ծրագրի մասին, որը կգործի անսահմանափակ ժամկետով: Բացի այդ, Microsoft-ը բարձրացրել է եռամսյակային դիվիդենդը 10%-ով՝ վճարելով $0.83 մեկ բաժնետոմսի համար:
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 20:20
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
2026/05/07/ 20:20 -
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․