Լույս հիմնադրամն ուսումնասիրել է ՀՀ տնտեսության զարգացումը
Լուրեր |
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի տեմպը շարունակում է մնալ բարձր ` պայմանավորված դեպի մեր երկիր կապիտալի և մարդկանց ներհոսքով: Այնուամենայնիվ, վերջին երկու ամիսներին նկատվում է աճի տեմպի որոշակի դանդաղում,- գրված է Լուս հիմնադրամի ուսումնասիրության մեջ: Հիմնադրամն ուսումնասիրել է 2022 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի տնտեսության զարգացումը: Գնաճի տեմպը նախորդ ամիսներին որոշակիորեն դանդաղելուց հետո կրկին սկսել է արագանալ: 12-ամսյա գնաճի տեմպը սեպտեմբերին արագացել է` հասնելով 9.9%-ի: Այս տարի ԿԲ-ն մի քանի անգամ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, սակայն գնաճի տեմպը շարունակել է արագանալ: Հետևաբար, ըստ հիմնադրամի, անհրաժեշտ է նաև կիրառել տնտեսության կարգավորման այլ գործիքներ` գնաճի տեմպը նվազեցնելու համար: Աննախադեպ բարձր տեմպով աճում է արտաքին առևտուրը: Եվ արտահանման, և ներմուծման ծավալները վերջին ամիսներին էականորեն գերազանցում են նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: Կա վերարտահանման երևույթ` կապված Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկցիաների և դրանց ստեղծած հնարավորությունների հետ: Դա լրացուցիչ հիմնավորվում է այն փաստերով, որ ներքին տնտեսության հիմնական շարժիչ ուժերը այդ չափով չեն աճում: Հետևաբար, կառավարությունը մի կողմից` պետք է քայլեր ձեռնարկի գերշահույթ ստացող տնտեսավարողներին առավել արդյունավետ հարկելու ուղղությամբ, մյուս կողմից` պետք է գրավիչ պայմաններ ստեղծի Հայաստան տեղափոխված բիզնեսի և անհատների համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Նոյեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/11/18/ 20:20 -
Ինչու է նոր սերունդը հրաժարվում «կյանքը աշխատանքին նվիրվելու» գաղափարից
2025/11/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր
2025/11/18/ 16:28 -
2025 թ.-ի հունվարից սեպտեմբեր Հայաստանից Ռուսաստան արտահանվել է 28 մլն դոլարի իշխան ձուկ
2025/11/18/ 16:20 -
Հայաստանում տրանսպորտային միջոցների թիվն ավելացել է 45 հազարով
2025/11/18/ 14:48 -
Sony Pictures-ը մշակում է Լաբուբուի մասին լիամետրաժ ֆիլմ
2025/11/18/ 13:18 -
Հանրային քննարկման է ներկայացվել նոր ծրագիր՝ Արցախից տեղահանված 1-3 անդամ ունեցող ընտանիքների բնակապահովմանն առնչվող հարցերի լուծման համար
2025/11/18/ 12:23 -
Ստեղծվում է Երևանի երթևեկության կառավարման կենտրոն
2025/11/18/ 12:19 -
Կեչուտում ջրային աղբյուրի աղտոտումը որևէ առնչություն չունի Ամուլսարի հետ․ Լիդիան Արմենիա
2025/11/18/ 11:58 -
Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը 2 ամսով երկարաձգվել է
2025/11/18/ 11:56
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ