ABNews
Կենսաթոշակային ֆոնդերից ներդրում՝ տնտեսության իրական հատվածում
Լուրեր | 2022/10/14 05:11

Հայաստանի Կենտրոնական բանկն առաջարկում է կատարել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի փոփոխություն՝ ֆոնդերի կառավարիչներին տնտեսության իրական հատվածում ներդրումներ կատարելու հնարավորություն տալով: Ֆոնդերի ավելի քան 60 տոկոսը ներդրված է հայաստանյան պետական պարտատոմսերում և ավանդներում, մնացածը` արտասահմանյան ընկերություններում: Քննարկման դրված նախագծի ընդունման դեպքում ֆոնդերի կառավարիչները բաժնային արժեթղթերում 25-ի փոխարեն կարող են կատարել 35 տոկոս ներդրում: Ընդհանուր ֆոնդից, որն այս պահին գերազանցում է 500 մլրդ դրամը, մինչև 10 տոկոսը կարող է ուղիղ ներդրում կատարվել մեր երկրի տնտեսության մեջ`տարբեր նախագծերում կամ ենթակառուցվածքներում: Կենտրոնական բանկը նաև առաջարկում է դադարեցնել կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցներին` իրենց հաշիվների մասին հաշվետվությունների տրամադրումը թղթային տարբերակով և դրանք ամբողջությամբ տրամադրել էլեկտրոնային:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
