ABNews
Վիճակագրություն. Հանրապետության բոլոր մարզկենտրոններում անշարժ գույքը թանկացել է
Լուրեր | 2022/11/15 08:57

Այս տարվա երրորդ եռամսյակում՝ հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին բոլոր մարզկենտրոններում անշարժ գույքի գները բարձրացել են։ Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակում 1 քառակուսի մետր մակերեսի հաշվարկով անշարժ գույքի գինը միջինը բարձրացել է 19.4%-ով:
Արարատի մարզկենտրոն Արտաշատում բարձրացումը 16.2%-ով է: Արմավիրի մարզկենտրոն Վաղարշապատում բարձրացումը 31.1% է, Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում անշարժ գույքի միջին շուկայական գինն աճել է 32.5%: Լոռու մարզկենտրոն Վանաձորում անշարժ գույքի միջին գինն աճել է 28.7%-ով, իսկ Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում աճը եղել է 29.4%:
Շիրակի մարզկենտրոն Գյումրիում անշարժ գույքի գինն աճել է 27.7%, իսկ Սյունիքի մարզկենտրոն Կապանում աճը կազմել է 20.4%: Եվ Տավուշի մարզկենտրոն Իջևանում գինն աճել է 17.6%-ով:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
