ABNews
Շիրակում աշնանացան ցորենի մշակության ծախսի փոխհատուցման ծրագրին դիմել է 7800 ֆերմեր
Լուրեր | 2022/11/01 08:48

Շիրակում էլ նախապատրաստվում են աշնանացանի: Հացահատիկի կրճատված ցանքատարածությունները վերականգնելու համար կառավարությունը հաստատել է սուբսիդավորման ծրագիր: Այս անգամ գյուղացուն է տրամադրվելու ոչ թե սերմացու, դիզվառելիք կամ պարարտանյութ, այլ անկանխիկ գումար: Չհավաստագրված է համարվում նաև գյուղացու՝ բերքահավաքից ստացած սերմը։ Եվ այն ցանելու դեպքում փոխհատուցում կստանա՝ հա-ի համար 70 հազար դրամ։ Գումարը միանգամից չի տրամադրվելու: Նախ համայնքապետարանը պետք է հաստատի, որ ֆերմերը պահանջված նորմերով է իրականացրել ցանքսը, ապա գումարը կփո խհատուցվի շահառուի բանկային հաշվին։ Շիրակի մարզում նախորդ տարվա համեմատ այս աշուն ցանել են մոտ 3600 հա ցորեն ավելի, ըստ պատասխանատուների՝ այս թիվը մինչև նոյեմբերի 15-ը դեռ կմեծանա։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
