Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management
Լուրեր |
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը հայտարարել է, որ կրճատում է իր համաշխարհային աշխատուժի շուրջ 15%-ը` մոտ 20,000 աշխատակցի: Այս որոշումը պայմանավորված է Չինաստանում և այլ շուկաներում ավտոմեքենաների վաճառքի անկմամբ, ընկերության վերակառուցման աճող ծախսերով, ինչպես նաև վերջին ֆինանսական տարվա վատ արդյունքներով:Nissan Motor Corp.-ը հրապարակել է իր նոր վերականգնման ծրագիրը, որը նպատակ ունի բարելավել արտադրողականությունը, բիզնեսը դարձնել ավելի ճկուն և արագ արձագանքել շուկայում կատարվող փոփոխություններին: Ընկերությունը նախատեսում է նաև գործարանների թիվը 17-ից դարձնել 10:
Մինչև 2028 թվականի մարտը կատարվելիք աշխատատեղերի կրճատումների մեջ է մտնում նաև անցյալ տարի հայտարարված 9000-ով կրճատումը։ Nissan-ը նախկինում նաև հայտարարել էր Ճապոնիայում մարտկոցների գործարան կառուցելու ծրագրերի չեղարկման մասին։
Ալիբաբայի բաժնետոմսերը նվազել են, երբ էլեկտրոնային առևտրի հսկան չի կարողացել արդարացնել վերլուծաբանների սպասելիքներն իր ֆինանսական չորրորդ եռամսյակի արդյունքներով՝ թե՛ եկամտի, թե՛ շահույթի մասով:Ընկերության բաժնետոմսերը նվազել են ավելի քան 7%-ով. հասույթը կազմել է 236.5 միլիարդ չինական յուան կանխատեսված 237.2 միլիարդ յուանի համեմատ, իսկ զուտ եկամուտ՝ 12.4 միլիարդ յուան՝ կանխատեսված 24.7 միլիարդի համեմատ։
Իր Tmall և Taobao հարթակներում գնումները խթանելու նպատակով Alibaba-ն ընդլայնել է համագործակցությունը Rednote-ի կամ Xiaohongshu-ի՝ Instagram-ի նման ծառայության հետ Չինաստանում:
Ընկերության ներդրողները կենտրոնացած են նաև Alibaba-ի արհեստական բանականության ոլորտում առաջընթացի վրա, որտեղ այն դարձել է առաջատար ընկերություն ինչպես Չինաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։
ԴԻՄԵՔ ՄԵԶ՝
Limitlessam.com
[email protected]
+374 11 888 118
Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:
Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/01/21 22:00
Հունվարի 21-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/01/21 19:19
Հունվարի 21-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Հունվարի 21-ի բիզնես լուրերը
2026/01/21/ 22:00 -
Հունվարի 21-ի կարևոր լուրերը
2026/01/21/ 19:19 -
Հայաստանն ունի ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրության աճի տեմպի ամենացածր ցուցանիշը
2026/01/21/ 17:52 -
Հունվարի 24-ից Երևանի որոշ փողոցներում երթևեկության փոփոխություն կլինի
2026/01/21/ 17:51 -
Վարորդական վկայական ստանալու գործընթացը կարտապատվիրակվի մասնավորին. նոր մոդել Է ներդրվում
2026/01/21/ 17:31 -
Դավիթ Խաչատրյանը դադարեցնում է լիազորություններ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնում
2026/01/21/ 17:14 -
Հայաստանի այս տարվա հնարավոր զարգացումները․ «Stratfor»-ի 2026թ. կանխատեսումը
2026/01/21/ 16:37 -
Թրամփի վարչակազմի առաջին տարում ԱՄՆ-ն լքել է գրեթե 3 միլիոն միգրանտ
2026/01/21/ 16:27 -
Մասկը՝ ընդդեմ ChatGPT-ի․ ինքնասպանությունների մեղադրանքներ և բաց պատերազմ տեխնոհսկաների միջև
2026/01/21/ 15:29 -
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 8-10 աստիճանով
2026/01/21/ 13:23
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 21, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 20, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 20, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 19, 2026 Թ․