Հայաստանի գործատուների հանրապետական միությունը համալրվում է
Լուրեր |
Տեղի է ունեցել Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանի և Հայաստանի հանքագործների և մետալուրգների գործատուների ճյուղային միության նախագահ Վարդան Ջհանյանի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպում, որի նպատակն էր անդամակցության շրջանակներում հաստատել երկկողմանի սերտ համագործակցություն երկու միությունների միջև։
Հանդիպմանը հրավիրված էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը և մի շարք այլ պետական գերատեսչությունների և շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ։
Ողջույնի խոսքով հանդես է եկել Հանքագործների և մետալուրգների միության նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը, ով տեղեկացրել է, որ հրավիրվել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամակցությամբ հիմնադրված «Հայաստանի հանքագործների և մետալուրգների գործատուների ճյուղային միության» առաջին ընդհանուր ժողով, որի օրակարգում ներառված է Հանքագործների և մետալուրգների միության անդամակցման հարցը Հայաստանի գործատուների հանրապետական միությանը։
Ողջունելով հանդիպման մասնակիցներին ՀԳՀՄ նախագահ Վահագն Համբարձումյանը ներկայացրել է Միության որդեգրած քաղաքականությունը, որն ուղղված է տարբեր հարթակներում գործատուների շահերի պաշտպանությանը։
Ելույթ են ունեցել նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ովքեր խրախուսել են երկկողմանի փոխգործակցությանն ուղղված այս նախաձեռնությունը կարևորելով մի կողմից Հայաստանի գործատուների հանրապետական միության առանցքային նշանակությունը որպես սոցիալական գործընկեր, և մյուս կողմից Հանքագործների և մետալուրգների միության արժեքավոր դերակատարումը մեր երկրի ռազմավարական նշանակություն ունեցող հանքարյունաբերության ոլորտի կառույցները միավորելու և ՀՀ տնտեսության զարգացման մեջ ներդրում ունենալու գործում։
Մոսկվայից հանդիպմանն առցանց ձևաչափով միացել էր նաև Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի Աշխատանքի միջազգային կազմակերպության Արժանապատիվ աշխատանքի տեխնիկական աջակցության բաժնի գործատուների ավագ մասնագետ Վլադիմիր Չուրովիչը, ով ներկայացրեց ՀԳՀՄ-ին անդամակցելու առավելություններն ու ուժեղ կողմերը ընդգծելով, որ Միության անմիջական ներգրավվածությամբ ու ակտիվ դերակատարմամբ հնարավոր է լուծել գործատուներին հուզող խնդրահարույց հարցերը։
Հանդիպմանը հրավիրված ԱՄԿ ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանն էլ իր ողջույնի խոսքում հատուկ անդրադարձ կատարեց Աշխատանքի միջազգային կազմակերպության աշխատանքի բնագավառում միջազգային կոնվենցիաներին և հանձնարարականներին, որոնք կարգավորում են աշխատանքային հարաբերությունները և խրախուսում ազգային մակարդակով պետական իշխանությունների, գործատուների ու աշխատողների կազմակերպությունների միջև եռակողմ գործընկերության ամրապնդումն ու համագործակցության ընդլայնումը։
https://youtu.be/pSvJwuOM9_o
Հանդիպմանը մասնակից պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչները նույնպես իրենց բարեմաղթանքները հղեցին երկու կողմերին ընդգծելով համատեղ համագործակցության կարևորությունը պետության առաջնահերթությունների իրագործման ճանապարհին։
Հանդիպման ավարտին կողմերն իրենց պատրաստակամությունը հայտնեցին համագործակցության շարունակականության ուղղությամբ, և պայմանավորվածություն ձեռք բերվեց ընթացք տալ Հայաստանի գործատուների հանրապետական միությանը Հանքագործների և մետալուրգների միության անդամակցման հարցին։
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/06 20:20
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/06 19:19
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
2026/05/06/ 20:20 -
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
2026/05/06/ 19:19 -
Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումինի խմբաքանակ կտեղափոխվի Հայաստան
2026/05/06/ 18:24 -
ԱԽ քարտուղարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
2026/05/06/ 18:17 -
Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին
2026/05/06/ 17:31 -
Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ (տեսանյութ)
2026/05/06/ 17:26 -
«Էպիկական զայրույթ» թե՞ վերջնական խաղաղություն. Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին
2026/05/06/ 17:25 -
Apple-ի «խելացի» ձախողումը. ընկերությունը 250 միլիոն դոլար կվճարի iPhone-ի օգտատերերին՝ AI-ի գովազդային ստի համար
2026/05/06/ 17:22 -
Երկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10
2026/05/06/ 17:21 -
Օդի աղտոտվածության պատկերը Հայաստանում
2026/05/06/ 17:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն