Ռուսաստանցիները գումարները ուղարկում են այստեղ, քանի որ հայկական բանկերը հնարավորություն են տալիս ավելի մեծ ծավալով միջազգային գործառնություններ իրականացնել։ Ենթադրենք՝ ռուսաստանցին ուզում է «Ամազոն»-ից ինչ-որ բան գնել, որը կառաքվի Ռուսաստան, Վրաստան կամ Բուլղարիա։ Ռուսական քարտով դա չի կարող գնել։ Հայկական քարտով կարող է։ (Նմանատիպ խնդիրներ կարող են լինել նաև այլ տեղերում, օրինակ՝ դա կարող է վերաբերել նաև լիբանանցիներին։ Լիբանանում բանկային ճգնաժամ է։ Մարդիկ ունեն փողեր բանկերում, որոնք իրենց հասանելի չեն։) Հաճախ, որպեսզի միջազգային սպասարկման խնդիրներ չունենան, օտարերկրյա քաղաքացիները որոշակի գումարներ ուղարկում են Հայաստան։ Դա ծառայությունների մատուցում է հայկական բանկերի կողմից, որը որևէ կերպ արգելված չէ։ Որևէ մեկը չի ասում, որ հայկական բանկը իրավունք չունի սպասարկել Ռուսաստանի հայազգի քաղաքացուն, ով, օրինակ, ունի ասֆալտի բիզնես Վորոնեժի մարզում և որևէ կապ չունի ռուսական ռազմական արտադրության և արևմտյան սանկցիաների հետ։
Այսինքն՝ այս գումարները, որոնք գալիս են վերջին երկու տարիներին, ամենայն հավանականությամբ, ոչ թե առավելապես արտագնա աշխատանքի մեկնողների կամ Հայաստանում հարազատներ ունեցողների գումարներն են մեծ մասամբ, այլ Ռուսաստանի քաղաքացիների, որոնք զրկված են իրենց երկրում գործող բանկային համակարգի միջոցով մի շարք գործառնություններ իրականացնելու հնարավորություններից ։
2023-ին Հայաստանից արտերկիր ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները կազմել են 4 մլրդ դոլար։ Ընդ որում՝ արտահոսքի աշխարհագրությունում նոր խոշոր ուղղություններ են հայտնվել Ռուսաստանի կողքին, ինչպես՝ Մոնակոն, Սինգապուրը, ԱՄԷ-ն։ Ի՞նչ վարկածներ կարող են լինել արտահոսքի վերաբերյալ։
Արտահոսքում, ամենայն հավանականությամբ, առաջին հերթին Ռուսաստանի հետ կապված գործառնություններն են։ Այն գումարների մի մասը, որոնք գալիս են Ռուսաստանից, հայկական բանկերի միջոցով փոխանցվում են Սինգապուր, ԱՄԷ, այլ երկրներ, կատարվում են գործառնություններ։
Ինչ վերաբերում է մյուս երկրներին, ինչպես Մոնակոն է, այստեղ ավելի խորը ուսումնասիրության կարիք կա։ Թեև Մոնակո ասելով՝ առաջին հերթին պատկերացնում ենք խաղատները, այստեղ շատ զարգացած են ֆինանսական (բանկային և ապահովագրական) ծառայությունները, անշարժ գույքի ծառայությունները, չի բացառվում, որ այստեղ ոչ թե խաղատների գործոնն է դեր խաղում, այլ, օրինակ, այն ընկերությունների, որոնք իրավաբանական և ֆինանսական ծառայություններ են մատուցում ռուսաստանցիներին։ Քանի որ նրանք այդ գումարները իրենց չեն կարող անմիջապես իրենց երկրից փոխանցել նշված ուղղություններով, որովհետև իրենց սպասարկող շատ ռուսաստանյան բանկեր պատժամիջոցների տակ են, դա անում են հայաստանյան բանկերի միջոցով։ Կրկին, խոսքս ամբողջովին լեգալ գործունեության մասին է։
Ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստան եկած ռուսաստանցիների մի մասը տեղափոխվում է մեկ այլ երկիր։ Նրանց շարքում շատ են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները։ Ըստ Ձեզ ինչու՞ են գնում։
Նրանք առաջին հերթին բողոքում են Հայաստանի կենսապայմաններից։ Բնակարանների գներից և վարձի մակարդակից են դժգոհում, գների (ոչ գնաճի) ընդհանուր մակարդակից՝ սնունդ, ծառայություններ և այլն։ Առաջին հերթին դժվար են գտնում բնակարաններ, որոնք խելամիտ գնով կբավարարեն իրենց պահանջները, դրանց կարելի է ավելացնել նաև առողջապահությունը, արտասահմանցիների համար նախատեսված մանկապարտեզներն ու դպրոցները։ Նրանց համար գները սկսել են զգայուն դառնալ ռուբլու նկատմամբ դրամի արժևորման պարագայում։ Կարելի է իհարկե, ավելի մանրամասն քննարկել ինչպիսի որակավորմամբ մասնագետներն են լքում, ինչպիսիք են մնում, սակայն դրա վերաբերյալ խորն ուսումնասիրություններ առանձնապես շատ չկան։
ՏՏ ոլորտին Հայաստանի կառավարությունը պարբերաբար արտոնություններ է տալիս։ Բայց ոլորտի ներկայացուցիչներից հաճախ ենք լսում, որ ավելին է պետք անել արտերկրից եկած մասնագետների չգնալու համար։
Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձն այսօր շուրջ 270 հազար դրամ է։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում այն շատ ավելի բարձր է, պաշտոնական տվյալներով՝ գերազանցում է 1.1 մլն դրամը։
ՏՏ ոլորտի հիմնական ծախսը աշխատավարձն է։
Արդյոք քննարկման ենթակա չէ՞, թե ինչու ենք ամենաբարձր աշխատավարձ ունեցող ճյուղին արտոնություններ տալիս։ Այն էլ՝ ուղիղ ֆինանսական աջակցություն։
Ամբողջական հոդվածը hetq.am կայքումABNews
Վաչե Գաբրիելյան. ինչու ենք ամենաբարձր աշխատավարձ ունեցող ճյուղին ֆինանսական աջակցություն ցույց տալիս. Հետք
Լուրեր | 2024/04/17 11:54

Ամբողջական հոդվածը hetq.am կայքումՏարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/11/06 20:20
Նոյեմբերի 6-ի կարևոր լուրերը
1. ՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցըՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում (նոյեմբերի 11-ին) կարող է քննարկվել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը:Պանկինի պարզաբանումը. ՌԴ դիվանագետը նշել է, որ հարցի քննարկումը կախված կլինի անդամ պետությունն...

Լուրեր | 2026/11/06 19:19
Նոյեմբերի 6-ի բիզնես լուրերը
Տեղական լուրերՍԱՏՄ-ն վերահսկողական միջոցառումներ է սկսել կաթնամթերքի 11 ընկերություններում2026 թ. կաթնամթերքի արտադրություններում իրականացված 120 ստուգումների արդյունքում ՍԱՏՄ-ն կայացրել է կասեցման 25 որոշում: Բացի այդ, անկախ փորձաքննությամբ մանրէաբանական անհամապատասխանություններ արձանագրած 11 ընկերություններում սկսվել են վերահսկողական ստուգումներ:2027 թվականին հուշարձանների վերականգնման համար կհա...

Լուրեր | 2026/11/06 18:20
12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երկրորդ նիստում քննարկվել են նոր հայտնաբերված պատմամշակութային կառույցներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը և հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր։Քննարկման արդյունքում, հանձնաժողովի դրական եզրակացությունների հիման վրա, 12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ։Տեղական նշանակությ...

Լուրեր | 2026/11/06 18:19
Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը
Երևանում տեղի է ունեցել Հայաստանի Գյոթե ինստիտուտի (Goethe-Institut) նոր գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը, Գյոթե ինստիտուտի ֆինանսատնտեսական բաժնի տնօրեն Աննի Կիրմսեն և Հայաստանում Գյոթե ինստիտուտի տնօրեն Յան-Թագե Քյուհլինգը։Ինչու է դա կարևոր. Գյոթե ինստիտուտն առանցքային դերակատար...