ABNews

Գյումրիում նախատեսվում է ստեղծել 1000 աշխատատեղ ապահովող գործարան

Լուրեր | 2022/10/10 13:03

Գյումրիում նախատեսվում է ստեղծել 1000 աշխատատեղ ապահովող գործարան
Գյումրիում նախատեսվում է կառուցել ջերմամեկուսիչ նյութերի և գիպսաստվարաթղթի գործարան: Ակնկալվում է մոտ մեկ տարում ունենալ մինչև 1000 աշխատատեղ: Օրերս ավագանին միաձայն համաձայնություն տվել հուշագիր ստորագրելուն: «ԱՄՍՏԱԼ» ընկերությունը նպատակ ունի Գյումրիում ստեղծել գործարանային կոմպլեքս, որտեղ արտադրվելու են շինանյութեր: Դա, ըստ քաղաքի գլխավոր ճարտարագետ Հենրիկ Գասպարյանի, հնարավորություն կստեղծի անհամեմատ մատչելի արժեքներով կառուցել բնակելի տներ, դպրոցներ, մանկապարտեզներ և ցանկացած այլ տեսակի շինություններ, նաև նպաստելով Գյումրիում աշխատատեղերի ստեղծմանը: Վարձակալությունը 50 տարի ժամկետով է: Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հայտարարեց՝ ընկերությունը, ըստ հուշագրի, պարտավորվում է իրականացնել 6 մլրդ 150 մլն դրամ արժողությամբ ներդրումային ծրագիր:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը