ABNews
Արցախում կխթանվի արևային ջրատաքացուցիչների և էլեկտրակայանների օգտագործումը
Լուրեր | 2022/10/18 06:37

Հաշվի առնելով արևային ջրատաքացուցիչների էներգաարդյունավետությունը, Արցախում 2023 թվականի բյուջետային տարում նախատեսվում է պետական աջակցության գործող ծրագրում ընդգրկել նաև գազԻֆիկացված գյուղերը: Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ այս պահին հայտ ներկայացրած 155 շահառուից ծրագրից օգտվել է 66-ը: Ընդ որում 31 արևային ջրատաքացուցիչ տեղադրվել է միայն Կոլխոզաշեն գյուղում, ինչը նշանակում է, որ գյուղի տնային տնտեսությունների գրեթե 50 տոկոսը ձեռք է բերել այդ համակարգերը: Արևային ջրատաքացուցիչների տեղադրման ծրագրից օգտվելու համար 9 գյուղից հայտագրված է ևս 90 շահառու: Հիշեցնենք, որ Պետական ծրագրով անցած տարի 16 արևային ջրատաքացուցիչներով են ապահովվել նաև Արցախում գործող Երկարօրյա դպրոցները:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
